Երեկ հասարակությանն հուզող հարցը հետեւյալն էր՝ պայքարը շարունակվում է խուժանապետության դեմ, թե՞ քաղաքական օրակարգն արդեն փոխվել է։ Կասկածի հիմքը, ինչպես արդեն հայտնի է, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետքայլն է Սերժ Սարգսյանի հետ հանդիպեյուց հետո: Կարծում ենք, որ այս տրամադրություններն արդեն այսօր-վաղը հաղթահարված կլինեն, եւ քաղաքական կյանքը կվերադառնա բնականոն հուն։ Ասել է թե՝ կշարունակի նույն քաղաքական օրակարգով՝ օր առաջ ազատվել գործող ռեժիմից եւ երկրում վերականգնել սահմանադրական կարգը։
Քաղաքական գործընթացներում անշուշտ կարեւոր են քաղաքական դերակատարներն ու նրանց սպասարկող ուժերը։ Բայց սխալ է մոտեցումը, թե այդքանն արդեն բավարար է գործընթացի համար։ Ամենեւին՝ ոչ։ ՀՀ քաղաքացիները 2007 թվականից հռչակել են, որ իրենց գերնպատակը իշխանափոխությունն է։ Այս տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիները շարունակել են պայքարել տեռորի աննախադեպ պայմաններում։ Կարողացել են հաղթահարել անձնական վախերն ու անձնական շահերը՝ դեմ առ դեմ կանգնելով ավազակապետությանը։ Կարողացել են դա անել պատվով, արժանապատվությամբ, վճռականության աննախադեպ դրսեւորումներով։ Քաղաքական պայքարը սպասարկող տարբեր քաղաքական ուժեր են այս տարիներին հայտնվել ու անհետացել, բայց պայքարող քաղաքացին մնացել է պինդ կանգնած իր դիրքերում։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում