Լրահոս
Օրվա լրահոսը

Պարենային օժանդակություն` Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Էրեբունի վարչական շրջաններից ընտրված առավել կարիքավոր թվով 70 ընտանիքի

Փետրվար 19,2015 12:53

Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը, որոնք նպատակաուղղված են բազմազավակ, բազմանդամ և կարիքավոր այլ ընտանիքների համակողմանի օժանդակությանը: Նմանատիպ ծրագրեր են իրականացվում նաև Երևանի քաղաքապետարանի և «Կամրջակ» բարեգործական հասարակական կազմակերպության համագործակցությամբ: Այս համատեքստում մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Էրեբունի վարչական շրջաններից ընտրված առավել կարիքավոր թվով 70 ընտանիքի տրամադրվել է  պարենային օժանդակություն:

Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ  Ռուզաննա Զաքարյանի փոխանցմամբ` շահառուները շնորհակալությունն են  հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նշելով, որ իրենք մշտապես գտնվել են քաղաքապետարանի հոգածության ներքո, և նմանատիպ նախաձեռնությունների շարունակականությունը թեթևացնում է իրենց առօրյա հոգսերը, հատկապես եթե ընտանիքում կան տարեցներ և երեխաներ:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728