Հարցազրույց Գյումրիում սպանված Ավետիսյանների 4 իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի հետ
– Տուժողների իրավահաջորդների հետ որոշել եք չդիմել ռուսական կողմին՝ նրանց կողմից սպանության դեպքի վերաբերյալ քրեական գործում ներգրավվելու համար։ Սա չի՞ կարող վնասել նրանց շահերին, չի՞ կարող անդրադառնալ քննվող քրեական գործի օբյեկտիվության վրա։
– Որոշակի առումով՝ գուցե վնասի, չենք կարող ամեն ինչ բացառել, բայց գլոբալ առումով՝ այս փուլում ես, համենայն դեպս, լուրջ վնաս չեմ տեսնում, քանի որ մենք հստակ գիտենք, թե օրենքով սահմանված կարգով ինչ ծավալի տեղեկություններ կարող ենք ստանալ ռուսական կողմից։ Այն գործողությունների մասին միջնորդությունները, որոնք պետք է այս փուլում ներկայացնեինք ռուսական կողմին՝ որոշակի հանգամանքներ պարզելու ուղղությամբ, ներկայացնում ենք հայկական կողմին։ Մեր կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է, գործողությունները կատարվում են։
Այսինքն՝ այս պահի դրությամբ միջնորդությունների գերակշիռ մասը, որոնք կարող էինք ներկայացնել ռուսական կողմին, կարող ենք ներկայացնել հենց հայկական կողմին, և այդ գործողությունները հնարավոր է կատարել հայկական կողմում քննվող քրեական գործի շրջանակներում։
Կարդացեք նաև
Ներգրավվելու դեպքում ռուսական կողմից կարող էինք որոշակի տեղեկություններ ստանալ, բայց քանի որ նաև լրատվամիջոցների հրապարակումներից տեղյակ ենք, թե ինչ կա նրանց տրամադրության տակ, մեծ ծավալ չենք կորցնում։ Գտնում ենք, որ այս փուլում գլխավոր շահն այն է, որ գործը փոխանցվի հայկական կողմին, և ոչ թե՝ այն, որ մենք ներգրավվենք ռուսական կողմում գործի քննությանը։
– Ինչո՞ւ եք կարծում, որ ռուսական կողմն անօրինական է քննում սպանության գործը։
– Ես գտնում եմ, որ միջպետական համաձայնագրով այդ գործը քննելու լիազորությունը վերապահված է հայկական կողմին։
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում