Լրահոս
Օրվա լրահոսը

Երեմ Սարգսյան. «Եվրոպական դատարան կդիմենք 6 ամիս հետո»

Փետրվար 19,2015 12:37

2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանության գործով մեղադրվող Դավիթ Խաչատրյանը 2014թ. հուլիսի 4-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվեց 17 տարի ազատազրկման: Դ. Խաչատրյանի պաշտպանների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար 6 ամիս ժամկետ կա, պետք է հարցը քննարկվի Դ. Խաչատրյանի հետ, նրա համաձայնությամբ, սահմանված ժամկետում կդիմեն մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքի մերժմանը՝ Ե. Սարգսյանն ասաց. « Այդ որոշման մեջ բացարձակ որեւէ հիմնավորում չկա, թե ինչո՞ւ է վարույթ ընդունվելը մերժվել: Հատկապես, որ մենք կոնկրետ օրենքի միատեսակ կիրառության հետ կապված նաեւ հարցեր էինք նշել, օրենքով սահմանված կարգով ներկայացրել էինք տարբեր դատական ատյանների կողմից կայացված դատական ակտեր, որոնցով տարբեր մեկնաբանություններ էին տրված իրավական նույն նորմին: Առաջին ատյան, վերաքննիչ, առաջին ատյանի տարբեր դատարաններ իրենց որոշումներով բացարձակապես հակասող մեկնաբանություններ էին տվել: Եվ այս հարցը Վճռաբեկ դատարանը օրենքի ուժով պարտավոր էր վարույթ ընդունել եւ քննարկել, նաեւ՝ օրենքի միատեսակ կիրառության առումով իր դիրքորոշումն արտահայտել: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը գործեց մյուս պետական մարմինների նման, որոնք ի սկզբանե որոշված սցենարով շարունակեցին, մինչեւ դատավճիռը հայտարարություններ հնչեցին, որ արդեն մեղադրական դատավճիռը կայացվել է ,նաեւ ի սկզբանե պաշտոնական անձինք դեպքից 2 օր անց հայտարարում էին, որ սա դիտավորյալ սպանություն է:

Եվ այս ամեն ինչի ուժով, երբ որ արդեն դատարանում էլ ի լուր հասարակության, որոնք ներկա էին, մասնակցում էին կամ տեսնում էին դատաքննությունը, տեսան, որ իրականում սպանության դիտավորության որեւէ հարց չկար: Քանի որ մեղադրանքը դատախազության կողմից հենց ուղղակի դիտավորությամբ էր նշված, դատարանը տեսնելով, որ անզգուշությունը հիմնավորվեց, չկարողանալով հակառակ գնալ մեղադրանքի կողմին՝ փոխեց անուղղակի դիտավորության: Այսինքն՝ այն բոլոր դրդապատճառները, շարժառիթները, որոնք դատախազությունը նշել էր, համարեց, որ դրանք բացակայում են եւ ընդամենը մատի այդ շարժումը վերագրեց, որ սա դիտավորյալ է՝ առանց որեւէ դրդապատճառի կամ ինչ-որ նպատակի: Հետեւաբար, այստեղ ամեն ինչ ակնհայտ է, եւ մենք հետագա փուլերում, նաեւ վստահորդիս հետ քննարկելուց հետո, կդիմենք եվրոպական դատարան»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728