Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Մինչեւ 2010-ը Հայաստանի պատասխանները Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին բավականին ցինիկ են»

Փետրվար 19,2015 12:24

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում անընդունելի է»,- փետրվարի 19-ին «Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի 2013 եւ 2014 թվականների Հայաստան այցելությունների վերաբերյալ հաշվետվությունները» խորագրով հանրային քննարկման ընթացքում ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Պարոն Իշխանյանը մեջբերեց հատված Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցներից: 2002 թվականի զեկույցում նշված էր, որ պատվիրակությունը բազմաթիվ հավաստի պնդումներ է ստացել դաժան վերաբերմունքի մասին այն անձանցից, որոնք գտնվել են ոստիկանության հսկողության տակ: Դաժան վերաբերմունքն արտահայտվել է հիմնականում ձեռքերով եւ ոտքերով հարվածներով դեմքին, ինչպես նաեւ մահակներով եւ այլ առարկաններով: Հիմնականում բոլոր դեպքերում բռնությունները կատարել են ոստիկանության օպերատիվ աշխատակիցները՝ ցուցմունք կորզելու նպատակով, որոշ դեպքերում դաժան վերաբերմունքը դրսեւորվում է շատ դաժան վերաբերմունքով, այդ թվում նաեւ ոտքերի կրունկների տակ հարվածելով, հարթաշուրթերով մատները սեղմելով: Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն առաջարկել էր մասնագիտական դասընթացներ անցկացնել ոստիկանության աշխատակիցների համար, որ դաժան վերաբերմունքի ցանկացած դրսեւորում պատժվի:

Ավետիք Իշխանյանը նշեց, որ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի առաջարկությունները պետությունները պարտադիր պետք է կատարեն. «Այս ամբողջ տարիների ընթացքում, երբ հստակ գրանցվել են, թե ինչ է կատարվում Հայաստանում նախաքննության ժամանակ ոստիկանության բաժանմունքում, որեւէ մեկն այս ամենի համար պատիժ կրե՞լ է: Երբ որ նայում ես Հայաստանի պատասխաններին, շատ հետաքրքրական են. Մինչեւ 2010 թվականը պատասխանները բավականին ցինիկ են. Բացի այն, որ կատարվելու են օրենսդրական փոփոխություններ, մնացածը այսպես է՝ կոնկրետ փաստեր դուք չեք բերում: Միայն 2002-2013 թվականի զեկույցներից այս հատվածները հստակ ցույց են տալիս, որ իրավիճակը չի բարելավվել եւ չի փոխվել, որոշ դեպքերում նույնիսկ վատացել է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728