Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽ հանձնակատարը մտահոգված է մարտի 1-ի դեպքերի հետաքննության ոչ բավարար մակարդակով

Փետրվար 19,2015 12:19

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը Ստրասբուրգում նախարարների խորհրդում ներկայացրել է զեկույց, որտեղ ամրագրված են իր`անդամ երկրներ այցելությունների և դիտարկումների արդյունքները:

Զեկույցում անդրադարձ է կատարվում ահաբեկչության կանխարգելման, մարդու իրավունքների և ազատությունների, արդար դատական համակարգի ապահովման, գենդերային խտրականության կանխարգելման խնդիրներին:

26 էջանոց զեկույցում երկու էջ նվիրված է Հայաստանին, որտեղ հանձնակատարը մտահոգություններ է հայտնում ՀՀ-ում անկախ դատական համակարգի, մարդու իրավունքների և ազատությունների ապահովման, դատավորների անկախության և այլ հարցերի շուրջ:

Նիլս Մուժնիկսը այցելել է Հայաստան հոկտեմբերի 5-9-ը: Նա իր պաշտոնական հանդիպումներում և Վանաձոր այցելության ընթացքում շեշտել է դատավորների անկախության, նրանց` անհարկի միջամտություններից զերծ պահելու անհրաժեշտության մասին: Դատավորների ընտրության, նշանակման և ազատման հարցում հանձնակատարը կարևորել է դատական անկախ ինքնակառավարման համակարգի ապահովումը: Պարոն Մուժնիեկսը նաև մտահոգություն է հայտնում անձանց նախնական կալանքի տակ պահելու հարցում եղած անօրինությունների և խտրականությունների մասին:

Հանձնակատարի մտահոգության առարկան է դարձել նաև ոստիկանական մարմինների կողմից անձանց բռնության ենթարկելը, նրանց անհարկի կալանքի տակ պահելը: Ըստ հանձնակատարի` խոշտանգումը որպես հանցագործություն, միջազգային չափանիշներին համապատասխան, պետք է մաս կազմի քրեական օրենսդրության:

Նիլս Մուժնիեկսը մտահոգություն է հայտնում նաև այն մասին, որ ոչ բավարար քայլեր են կատարվել մարտի 1-ի հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու հարցում: Նա այդ հարցում առաջընթաց չի նկատում:

Հանձնակատարն իր գոհունակությունն է հայտնել 2003-ին «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի ընդունման հարցով` այն համարելով ճիշտ քայլ: Հանձնակատարը հատուկ շեշտել է ընդդեմ խտրականությանը օրենքի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև անհրաժեշտություն տեսել ընտանեկան բռնությանն ուղղված օրենսդրության ապահովման հարցում: Ըստ նրա`ՀՀ-ում ընտանեկան բռնության դեպքերի բացահայտումը, հետաքննությունն ու կանխումը ոչ բավարար մակարդակի վրա է:

Անդրադարձ կա նաև Ադրբեջանում գոյություն ունեցող իրավիճակին: Զեկույցի`Ադրբեջանի հատվածն ավելի խիստ է. մասնավորապես կոչ է արվում դադարեցնել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետապնդումները, ապահովել խոսքի ազատություն և մարդու իրավունքների պաշտպանություն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728