ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե ՀՀԿ-ն այս փուլում «հաղթել» է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Ըստ պատգամավորի՝ մի փուլ էր հասունացել, երբ անհրաժեշտ էր Սերժ Սարգսյանի միջամտությունը, որն էլ եղավ ժամանակին։
– Պարոն Հարությունյան, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «մենամարտում» կարելի է արձանագրել, որ հաղթող կողմը ՀՀԿ-ն է, ինչպե՞ս եք Ձեզ զգում հաղթողի կարգավիճակում։ Ի վերջո, այս պայքարում հաղթանակ եղա՞վ, թե՞ ոչ։
– Ես Ձեր հարցի իմաստն ուղղակի չեմ հասկանում, այդ ի՞նչ պատերազմ էր, որ հաղթանակ տանենք կամ պարտվենք։ Սովորական քաղաքական գործընթացներ են, ես այդտեղ պատերազմի նախանշաններ չեմ տեսնում, սովորական քաղաքական գործընթացներ են, որոնք մեր քաղաքական կյանքում միշտ էլ եղել են։
– Ամեն դեպքում, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «բարիշելով»՝ ինչ-որ փոխզիջումների են գնացել, դա ակնհայտ դարձավ նաեւ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունից ու փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելուց։ Սրանք, ըստ էության, ԲՀԿ-ի զիջումներն են, իսկ ի՞նչ է զիջել Սերժ Սարգսյանը։
Կարդացեք նաև
– Եթե ինչ-որ մեկը սխալ է լինում ու մի քայլ հետ է գնում, դա ո՛չ պարտություն է, ո՛չ էլ նահանջ է։ Ուղղակի իրավիճակի սրացումից խուսափել է նշանակում, որը ո՛չ մեզ է պետք, ո՛չ ԲՀԿ-ին, ո՛չ էլ մեր երկրին ու ժողովրդին։ Ես կարծում եմ, որ նախագահի միջամտությունը շատ դրական արդյունք ունեցավ, եւ միանգամայն տեղին, ժամանակին էր հանրապետության նախագահի միջամտությունը։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում