Լրահոս
Օրվա լրահոսը

Նուլանդին հայտնի՞ չէ, թե ինչպես են Ադրբեջանում հերոսացնում բոլոր այն հանցագործներին, ովքեր հայերի են սպանել. «Ժողովուրդ»

Փետրվար 19,2015 11:53

Ինքնին փաստը, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի մակարդակով Երեւանում բանակցությունների թեմա է դառնում շատ կոնկրետ հանցագործություններ, այդ թվում եւ՝ անչափահաս պատանու սպանություն կատարած դիվերսանտների հետ վերադարձման փաստը, արդեն իսկ խոսում է Ադրբեջանին հաճոյանալու ամերիկյան մղումների մասին։

Ի վերջո, անհասկանալի է՝ ինչ ասել է՝ «կատարվածը սարսափելի հանցագործություն էր, բայց մեկ է՝ պիտի հանցագործներին վերադարձնեք հայրենիք»։ Ինչ է, Վ. Նուլանդին հայտնի չէ, թե ինչպես են Ադրբեջանում հերոսացնում բոլոր այն հանցագործներին, ովքեր հայերի են սպանել։

Միթե Ռամիլ Սաֆարովի խայտառակ օրինակն աչքի առջեւ ունենալով՝ Նուլանդը պետք է նման առաջարկություն իրեն թույլ տար։

Հետաքրքիր է՝ տիկինն ինչպես կարձագանքեր, եթե Իսլամական պետության երկու ահաբեկիչներ ԱՄՆ-ում սպանեին անչափահաս երիտասարդի (դիվերսիաների մասին դեռ չենք խոսում), եւ դրանից հետո ինչ-որ մեկը պահանջեր, որ այդ ահաբեկիչներին վերադարձնեին ԻԼԻՊ-ին, որպեսզի նրանք ստանան իրենց պարգեւավճարը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728