Կառավարության այսօրվա նիստում, երբ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացնում էր «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ արժե ծառայության վճարը: Ի պատասխան, նախարարն ասաց, որ նոտարի ծառայության վճարը 12 հազար դրամ է:
«Ես առաջարկում եմ հաջորդ անգամ ներկայացնել փոփոխությունների նախագիծ և նվազեցնել ծառայության վճարը»,- Հովհաննես Մանուկյանին առաջարկեց վարչապետը: Նախարարն էլ ասաց. «Շատ լավ, կքննարկենք»: Վարչապետին ակնհայտորեն դուր չեկավ պատասխանը:
Հովիկ Աբրահամյանը դիմելով նախարարին, խիստ, զայրացած տոնով Մանուկյանին հրահանգեց. «Չքննարկել է՜, ներկայացնել նվազեցումով»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ