Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այսօր կառավարության անդամներին գիրք է նվիրում: Վարչապետը նշեց՝ քանի որ ամեն տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է գիրք նվիրելու օր, ապա ինքը կառավարության անդամներին է նվիրում Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը: «Շատ կարևոր է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ժամանակ գտնեք և ընթերցեք այս վեպը»,- կառավարության անդամներին հորդորեց Հովիկ Աբրահամյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ