Լրահոս
Օրվա լրահոսը

Թող ոչ մի կողք չպահանջվի. «Ժամանակ»

Փետրվար 19,2015 10:53

Փետրվարի 20-ի հանրահավաքից և ընդհանրապես Սերժ Սարգսյանի հետ ճակատային դիմակայությունից խուսափելու քայլը Գագիկ Ծառուկյանը պատճառաբանեց քաղաքացիների կյանքն իր համար թանկ լինելով: Անշուշտ, չափազանց ծանրակշիռ փաստարկ է, որևէ քննադատության կամ մերժման չդիմացող: Սակայն մի պարզ հարց է առաջանում:

Երբ Գագիկ Ծառուկյանը կայացնում էր համազգային մոբիլիզացիայի, արտահերթ ընտրությունների պահանջի, շուրջօրյա հանրահավաքների որոշում, չէ՞ր մտածում քաղաքացիների կյանքի մասին: Թե՞ չէր մտածում, որ Սերժ Սարգսյանը նման կերպով կդիմակայի, կսպառնա: Իսկ եթե չէր մտածում, որ նման սպառնալիքներ կլինեն, ինչո՞ւ էր հայտարարում, որ չի վախենում կորցնել իր ունեցվածքը և իր համար ժողովրդի վստահությունն է ամենաթանկը:

Եթե Ծառուկյանը մտավախություն չուներ, որ Սերժ Սարգսյանը նման կոշտ, ատամներով դիմակայության կգնա, ինչո՞ւ էր փորձում անհարկի հերոսանալ հասարակության առաջ: Իսկ եթե անհարկի չէր հերոսանում, եթե գիտեր, որ Սերժ Սարգսյանը կգնա ատամներով պաշտպանվելու, ինչպե՞ս էր արտահերթ ընտրությունների և համազգային մոբիլիզացիայի, ընտրակեղծարար մեքենան ջարդելու մասին խոսում՝ չէ՞ որ քաղաքացիների կյանքը թանկ պետք է լիներ:

Չենք կարող չնկատել, որ գործ ունենք Հայաստանում շատ տարածված քաղաքական պոպուլիզմի հետ: Լավ է, որ այս անգամ, իհարկե, այդ պոպուլիզմը չհասավ իսկապես արյունահեղության, չհասավ մի քանի անմեղ զոհերի, այսպես ասած` «մահվան տեսիլն» այս անգամ չերևաց Հայաստանի հասարակությանը, քաղաքացիներին: Սակայն վատ է, երբ Հայաստանում հասարակական-քաղաքական զարգացումների չափանիշ է դառնում «չմեռնելը», այսինքն` երբ մահ չկա, ողբերգություն չկա, մենք արդեն իսկ գոհանում ենք և ողջունում իրավիճակը` չնկատելով, որ նաև այդպես է մեռնում պետությունը, մեռնում այդ պետության հանդեպ հասարակության հավատը, որ այդ չափանիշները սահմանող քաղաքական պոպուլիզմն է պետությունը գլորում անդունդ, դատապարտում անխուսափելի մահվան:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728