Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Մանարյան. «Անկախ նրանից՝ գալիս են համաձայնության, չեն գալիս, երկրի վիճակը չի փոխվում. «Հրապարակ»

Փետրվար 19,2015 10:51

Երվանդ Մանարյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանն իշխանավորներ են, նրանց հետ մենք գործ չունենք, մենք պետք է միայն լուռ հետեւենք։ «Այս իրավիճակում դրական բան էլ տեղի ունեցավ, հասարակական շարժ նկատվեց, այս կարգի շարժումները պետք է դրական համարել, ժողովուրդը սկսում է մտածել իր վիճակի մասին, ուզում է գտնել ճանապարհներ։ Այնպես չէ, որ մենք մեր հույսը դրել էինք իշխանության վրա ու մեր համար հանգիստ ապրում էինք, մենք ինքներս էլ ուզում ենք փնտրել, գտնել, թե ով է ճիշտ, ով՝ սխալ, այսպես պետք է լինի հասարակությունը։ Երեւույթը ճիշտ է, մարդն անտարբեր չէ վիճակի մասին, եւ ինքը մտածում է, որ ունի քաղաքացիական դիրքորոշում»։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի եւ Ծառուկյանի հաշտեցմանը, Երվանդ Մանարյանը նշեց, որ ոչինչ ժողովրդի կյանքում չի փոխվում։ «Անկախ նրանից՝ գալիս են համաձայնության, չեն գալիս, երկրի վիճակը չի փոխվում։ Երկրում տիրող տագնապալի իրավիճակը մնում է նույնը, անկախ այն բանից, թե ինչ-որ երկու հոգի կամ երեք, կամ հինգ հոգի իշխանության ներկայացուցիչներից կկռվեն, հետո կհաշտվեն, թե ոչ»:

Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակի» այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728