Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Ուզում էր Ծառուկյան Գագիկի ձեռքով կրակից շագանակներ հանել». «Հրապարակ»

Փետրվար 19,2015 10:38

Հատված ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ հարցազրույցից:

 – ԲՀԿ-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելը, իր կոշտ հայտարարությունից 24 ժամ անց «չարիքի» ձեռքը սեղմելն ինչի՞ մասին է վկայում, Ծառուկյանն ու իր թիմակիցները չէի՞ն հաշվարկել Սերժ Սարգսյանի պոռթկումներն ու դրանց դիմադրելու մեխանիզմները։

– Մի մասը հաշվի չէր առել, մի մասի քաղաքական փորձառությունն էր պակաս, մի մասն էլ չէր հասկանում իշխանության տրամաբանությունը, մի մասն էլ, շատ լավ ճանաչելով, ուզում էր Ծառուկյան Գագիկի ձեռքով կրակից շագանակներ հանել, մի խոսքով, ուզում էին իրենց քաղաքական ծրագրերն իրականացնել Ծառուկյանի միջոցով, նրան հրեցին դարձրին ցցուն ու քաղաքական հավակնությունները հայտնեցին նրա շուրթերով, հետեւաբար, ամբողջ հարվածն ուղղեցին նրա վրա։ Նրանց հաջողվեց անել, բայց Ծառուկյանն ունի բավարար չափով խոհեմություն, եւ, կարծում եմ՝ իրավիճակը սթափ դատեց ու հասկացավ, որ բ ոլորի իղձերը, ցանկությունները քաղաքական դաշտում իր միջոցով են ուզում իրականացնել։ Կյանքը ցույց կտա, թե ով որտեղ մնաց։

– Պարոն Նիկոյան, Սերժ Սարգսյանը Ծառուկյանի նահանջը պարտադրելով՝ ի՞նչ ապացուցեց՝ որ ինքն ի զորո՞ւ է ոչնչացնել ընդդիմությանը ցանկացած պահի։

– Ոչ, որեւէ մեկը չի ուզում եւ չի էլ կարող ոչնչացնել ընդդիմությանը, եթե չկա ընդդիմություն, չկա նաեւ իշխանություն, թույլ ընդդիմություն ունենում է թույլ իշխանությունը եւ թույլ պետությունը։ Խոսքը նրան է վերաբերում, որ քաղաքական դաշտը վերադարձվելու է քաղաքական գործիչներին։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728