Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է ցուցադրվում Գյումրու պատկերասրահում

Փետրվար 19,2015 16:30

Սա Գյումրիի կենտրոնում՝ Ռիժկովի ճեմափողոցում գտնվող երբեմնի մշակութային կառույցներից մեկն է՝ պատկերասրահը, որի գրեթե ողջ ցուցանմուշները երկրաշարժից մի քանի տարի անց խլել ու մայրաքաղաք են տեղափոխել, ճիշտ այնպես, ինչպես գյումրեցիների ձեռքից խլեցին Մինասի «Թել եմ մանում» ու «Երկանք» որմնանկարները: Փաստորեն ԱՊՀ մշակութային մայրաքաղաքն անգամ պետական պատկերասրահ չունի: Պատկերասրահի շենքն այժմ պատկանում է քանդակագործ Արտուշ Պապոյանին:

Նա Սիրիայի Սեյդնայա քաղաքում կանգնեցված Հիսուս Քրիստոսի «Ես եկել եմ փրկելու աշխարհը» բրոնզաձույլ արձանի քանդակագործն է: Արտուշ Պապոյանը Գյումրու կենտրոնում քանդակել է «Հայուհի» արձանը՝ Աստվածամոր կերպարով, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ գումարի փոխարեն նրան է հանձնել այս պատկերասրահի շենքը: Ըստ քանդակագործի՝ ինքը վերանորոգել, տեսքի է բերել կառույցը, սակայն այժմ էլ նկարիչներն են հրաժարվում իր հետ պայմանագիր կապել ու իրենց ստեղծագործություններն այստեղ ցուցադրել: Նրանք դեռ ակնկալում են, որ օրերից մի օր գոնե քաղաքապետարանը պատկերասրահ կհիմնի: Սակայն, քանի դեռ նկարիչները փող չունեն ցուցադրության, ինչպես տեսնում ենք, պատկերասրահում կանանց ներքնաշորերի ու մերկ մանեկենների ցուցադրություն են կազմակերպում վաճառականները:

Լուսանկարը՝
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728