Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանը խելքի է եկել՝ թող ապաշխարի, այլ ոչ թե ուրիշներին խորհուրդ տա»

Փետրվար 19,2015 15:30

Ասում է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը

«Լավ կլիներ՝ Ռոբերտ Քոչարյանը նման խոհեմություն եւ լայնախոհություն ցուցաբերեր Մարտի 1-ից առաջ կամ 2004-ի ապրիլի 12-ին, այն ժամանակ գիտակցեր, որ խաղաղ ցուցարարներին չի կարելի ծեծել ու զորք հանել նրա դեմ: Հիմա խելքի է եկել, լավ է, որ գիտակցել է իր սխալները, բայց թող ապաշխարի, այլ ոչ թե ուրիշներին խորհուրդ տա»,- «Առավոտի» հետ զրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված կոչի մասին այսպիսի դիտարկում արեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կոչ էր արել կանգ առնել եւ չդիմել ակտիվ վարչական գործողությունների ԲՀԿ ղեկավարի դեմ՝ զգուշացնելով, որ դա կբերի քաղաքական ցնցումների:

Մեր հարցին՝ գործիչներ կան, որ ասում են՝ այս իշխանություններին «քշելու» համար թեկուզ սատանայի հետ կարող ենք համագործակցել, Դուք ինչքանո՞վ եք համաձայն, նա պատասխանեց. «Իշխանությունը փոխում են հանուն գաղափարի, հանուն Հայաստանի զարգացման նոր տեսլականի: Եթե ինչ-որ մեկն ասում է՝ իրենք լավ չեն թալանել, ես ավելին կթալանեմ, կամ հակառակը, դա ինձ շատ քիչ է հետաքրքրում: Ես դա վտանգավոր եմ համարում: Ամբոխավարական մոտեցում է: Անշուշտ, իշխանությունը պետք է փոխվի, բայց պետք է փոխվի այնպիսի իշխանությամբ, որը որակապես կփոխի մեր կյանքը, այլ ոչ թե անձերին փոխեն»:

Մեր հարցին՝ ի՞նչն էր հունից հանել Սերժ Սարգսյանին, նա իշխանությունը կորցնելու վտա՞նգ էր տեսել Գագիկ Ծառուկյանի մեջ, իրական սպառնալի՞ք էր տեսել, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ սա վաղուց պլանավորած գործողություն էր, եւ ընդհանուր իր պատկերացումների շրջանակում ինքը այս պահին նպատակահարմար գտավ հենց այդ հրապարակելը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728