Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատվեք ճարպակալումից

Փետրվար 19,2015 12:00

Ճարպակալումը կապված է նյութափոխանակության խիստ խանգարումների հետ, որը հանդիպում է սովորաբար 17-60 տարեկանների մոտ: Ճարպակալման պատճառները, ըստ մասնագետների, տարբեր են՝ ածխաջրատներով եւ ճարպերով հարուստ սննդից հյուսվածքներում կուտակված ճարպի՝ որպես էներգիայի աղբյուր, անբավարար օգտագործումն է: Բժիշկների մեծ մասը նաեւ հակված է նրան, որ ճարպակալությունն ավելի շատ որոշ էնդոկրին հիվանդությունների հետ է կապվում, որոնց ժամանակ ածխաջրատներից արագորեն ճարպ է գոյանում: Նպաստող հիմնական գործոններն են սթրեսները, գերլարվածությունը, նստակյաց կենսապայմանները եւ մտավոր աշխատանքով զբաղվելը:

Ճարպակալությունից տառապողները մշտապես գանգատվում են ընդհանուր թուլությունից, հեւոցից, սրտի շրջանի ծակոցներից, որոնց բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել որոշակի դիետա, ուտել օրական 8 անգամ, սակայն քիչ քանակությամբ: Շաբաթվա մեջ 1-2 օր կատարել բեռնաթափում (սպիտակուցային, մրգային, բանջարեղենային): Մասնագետները խորհուրդ են տալիս բացառել ածխաջրատներով հարուստ սննդամթերքները, զանազան համեմունքների օգտագործումը, ալկոհոլը: Խրախուսում են զբաղվել բուժական ֆիզկուլտուրայով, ֆիզիկական չափավոր աշխատանքով, խուսափել լարվածությունից եւ ընտրել ակտիվ հանգիստ:
Հարկավոր է սննդակարգի մեջ ներառել դդումը, որն ուժեղացնում է աղիների շարժողունակությունը եւ կանխարգելում խոլեստերինի ներծծումը: Ամենօրյա սննդի մեջ պետք է ընդգրկել նաեւ գազար (արյան խտացում ունեցողներին խորհուրդ չի տրվում), աղցան, բանջարեղեն ու հատապտուղներ, որոնք յոդ են պարունակում:

Օգտագործել այնպիսի դեղաբույսերի թուրմեր, որոնք ունեն լեղամուղ, միզամուղ, մարսողությունը կարգավորող, ախորժակը նվազեցնող, լուծողական ազդեցություն:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
18.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728