Aravot.am-ի տեղեկություններով քիչ առաջ Մարալիկի գազալցակայանի մոտ անհայտ մի անձ վրաերթի է ենթարկել Մարալիկի երկու բնակիչների: Վարորդը իր մեքենան թողել է տեղում ու դիմել փախուստի:
Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ երիտասարդներին տեղափոխել են իրենց հիվանդանոց, սակայն նրանք եղել են մահացած վիճակում: Նրանցից մեկը 1991 թվականին ծնված Ամիրխանյան Մանուկն է: Մյուսի անուն-ազգանունը դեռ չի հաջողվել ճշտել:
Մանրամասներին կանդրադառնանք ճշտելուն պես:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ իրավապահները Մարալիկում հայտնաբերել են Mazda մակնիշի 34 DZ 878 համարանիշի ավտոմեքենա, որը առջևի մասում վնասված է և կան լուրջ կասկածներ որ նշված ավտոմեքենայով է տեղի ունեցել մահվան ելքով վրաերթը: Ավտոմեքենան հաշվառված է Լոռու մարզում: Պարզվել է նաև մահացածների ինքնությունը: Մահացածներն են՝ Մարալիկ քաղաքի բնակիչներ, 29-ամյա Գարիկ Մանուկյանը և 24-ամյա Մանուկ Ամիրյանը: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2015/02/18/43583/