Մարտի 15-ին համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր, Ներքին Ծաղկավան համայնքներում:
Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք,որ Ակնաղբյուրում առաջադրվել են համայնքի ղեկավարի 2 թեկնածու՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 1968թ. ծնված Կարեն Դոլմազյանը եւ ոչի մի տեղ չաշխատող, ՀՀԿ անդամ, 1975թ. ծնված Արազ Միրզոյանը: Կ. Դոլմազյանը Տավուշի մարզի թիվ 40 ԸԸՀ է ներկայացրել ոչ միայն իր, այլ նաեւ իր «մրցակցի» փաստաթղթերը:
Անակնկալ չի լինի, եթե Արամ Միրզոյանը հետագայում ինքնաբացարկ հայտնի: Համայնքի ղեկավարի թեկնածուների գրանցումը կավարտվի փետրվարի 18-ին: Հավելենք, որ Կ. Դոլմազյանը 445 բնակիչ ունեցող Ակնաղբյուր համայնքը ղեկավարում է 2004 թվականից:
Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան համայնքում առաջադրվել են գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 1963թ. ծնված Նաիրի Աթաբեկյանը եւ Ն. Ծաղկավանի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ, անկուսակցական, 1979թ. ծնված Իսկանդար Մեհրաբյանը: Ն. Աթաբեկյանը 549 բնակիչ ունեցող այդ համայնքը ղեկավարում է 2001 թվականից:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ