Ներքաղաքական վերջին իրադարձությունների առումով լրատվամիջոցներով շրջանառվում է «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի անունը` նշելով, թե վերջինս Մոսկվայից ժամանել է Հայաստան` հաշտեցնելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այս տեղեկությունները, 168.am-ը փորձեց ճշտել ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանից:
– Իրականությանը համապատասխանում են միայն այնքանով, որ իրոք այս օրերին Հայաստանում էր Սամվել Կարապետյանը: Հարցն այն է, որ իր և մեր ընտանիքի անունը բավական շահարկվեց այս օրերին, ինչը ճիշտ չեմ համարում: Իրականությունն այն է, որ Սամվել Կարապետյանը հաճախակի է այցելում Հայաստան, և սա հերթական այցերից մեկն էր: Այլ հարց է, որ մենք ունենք նորմալ, մարդկային հարաբերություններ շատ-շատերի հետ, և, ինչպես միշտ, առավել ևս՝ այս օրերին էլ եղել են անձնական հանդիպումներ: Քննարկումներ, բնականաբար, եղել են երկրում ստեղծված լարված իրավիճակի շուրջ, և մենք մշտապես և առհասարակ բոլոր խնդիրները միասնաբար լուծելու կողմնակից ենք:
– Որքանո՞վ կարող էին այդ հանդիպումներն ազդել իրավիճակի հանգուցալուծման վրա:
– Քաղաքական հարաբերություններն ու դրանց կարգավորումը բացառապես քաղաքական ուժերի խնդիրն են, այլ ոչ՝ անհատների: Անհատները կարող են ընդամենը ներկայացնել իրենց տեսակետները, ինչը և միգուցե արվել է: Թե Սամվել Կարապետյանի, թե իմ, թե ընդհանրապես մեր մոտեցումը հստակ է. այն պարագայում, երբ երկիրն ունի արտաքին լուրջ մարտահրավերներ, երբ առջևում Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, երբ փաստացի պատերազմի մեջ ենք, երբ երկրում առկա են լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ, մենք իրավունք չունենք թույլ տալ արհեստական լարվածություն, ցնցումներ, առավել ևս, Աստված մի արասցե, անկանխատեսելի հետևանքներով բախումներ, ինչի հավանականությունը ոչ ոք չի կարող ժխտել:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` 168.am-ի կայքում
ՀՀ-ում (նաեւ շատ տեղերում) գրեթե ամեն ինչը որոշվում է անհատների ազդեցությամբ: Ինչքան էլ հալվա – հալվա կանչենք բերաններս չի քաղցրանա, քաղաքական ուժերն իրականում այս կամ այն նեղ շահերը ներկայացնող խմբեր են, եւ բոլորը խոսում են ժողովրդի անունից: Ամեն դեպքում Տաշիրի Սամվելը լուրջ գործ կատարեց: Ծառուկյանն էլ ճիշտ վարվեց: Իսկ հակառակ գլուխները պինդ են, բայց դիմացը պատ է, ուզեն չուզեն պիտի երթան, հարցը միայն այն է – ինչ եղանակով ու գնով՝ իրենց համար եւ շատերի