Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաշնակցությունը հոտառու կուսակցություն է». ազգագրագետ

Փետրվար 18,2015 20:58

Aravot.am-ի հետ զրույցում ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը, վերլուծելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական խառը իրավիճակը, իր մտահոգությունները հայտնեց այն մասին, որ իշխանությունները նման գործելաոճով վերջնականապես կդատարկեն երկիրը: Ըստ նրա , արդեն երկու միլիոն հայ լքել է Հայաստանը,  վերջին 4 տարվա ընթացքում հանրապետության բնակչության թիվը պակասել է 230 հազարով: Ազգագրագետի կանխատեսմամբ, հարյուր հազարավոր հայեր եւս կհեռանան,  եթե իշխանությունները շարունակեն «Կացինն իմ ձեռքն է, ինչ կուզեմ, կանեմ» քաղաքականությունը: Իսկ այս դեպքում, ըստ Արտաշես Բոյաջյանի, կշահի միայն Ռուսաստանը՝ որպես առողջ աշխատուժի կարիք ունեցող երկիր:

Նա անդրադարձավ նա եւ այս օրերին «Դաշնակցություն» կուսակցության գործելաոճին ու այն դիրքորոշմանը, թե պետք չէ լարել իրավիճակը հանրապետությունում, այլապես արյունահեղություն կլինի: «Դաշնակցությունն» էլ միշտ հոտառու կուսակցություն է, հեչ լավ հոտ չի առնում, միշտ արյան հոտ է առնում… Կարծեք 100 տարի է էդ արյան հոտն է առնում  ու էդ արյան հոտով էլ տառապում է», – ասում է ազգագրագետը:

Մանրամասները վաղվա «Առավոտ» օրաթերթում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հայտնի ֆիլմի նման….

    Շան բախտ ունես
    Ինչու?
    Վիճակախաղով շան կեր ես շահել

    ՀՅԴ-ն էլ շան հոտառություն ունի…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728