Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Պիեռ Անդրիոյին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/ եւ նրանց ուղեկցող անձանց:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ստացել են նոր, շատ ավելի բացասական որակ եւ դրսեւորումներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին, միջնորդների կողմից կատարվող աշխատանքին եւ տարածաշրջանում կայունության պահպանմանը՝ հավելելով, որ նման քաղաքականությունը որեւէ ձեւով չի կարող ազդել Արցախի ժողովրդի՝ ազատ, անկախ պետություն կերտելու եւ նրա անվտանգությունը հետեւողականորեն ամրապնդելու կամքի ու վճռականության վրա:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:
Կարդացեք նաև