Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանը չի պարտվել, նրա քայլը մեծ մարդու, ուժեղ մարդու քայլ է». Արմեն Ռուստամյան

Փետրվար 18,2015 18:14

Այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ հայտարարվեց, որ Գագիկ Ծառուկյանը չարիք է, Դուք այսուհետ Գագիկ Ծառուկյանին տեսնո՞ւմ եք որպես քաղաքական գործիչ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Այս էջը մենք պետք է փակենք, նորից չբզբզենք, չփորփրենք: Երբ կռիվ են անում, հո յուղ ու մեղր չե՞ն բաժանում: Երկուսն էլ կռվի էին պատրաստվում, եւ այդ հայտարարությունները այլ տրամաբանության մեջ պետք է նայել: Ոչ մի չարիք էլ պետք չի հայտարարել անձի հետ կապված: Չարիք է այն համակարգը, որը ծնում է այսպիսի երեւույթներ, իսկ մարդ արարածը՝ ամեն մեկը մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, ամեն մեկս մեր մեղքի բաժինն ունենք: Ոչ մեկս էլ ոտերն ամպոտ հրեշտակ չենք, ոչ էլ կատարյալ ենք: Սա ակնհայտ է: Այդպես որ ման գանք՝ ինչ ասես կարող ենք տեսնել: Դրա համար ասում է՝ մի դատիր, որ չդատվես, հետո ասում է՝ քո աչքի գերանը հանիր, որ հետո ուրիշի աչքի փուշը տեսնես: Աստվածաշունչն է ասում: Չպետք է անել մի բան, որ չենք ուզենա մեզ անեն»:

Armen_Rustamyan-12Արմեն Ռուստամյանը խոսեց հայ ազգի արյան կանչի, բնազդների մասին՝ ասելով, որ մեզ անընդհատ փորձել են իրար դեմ հանել, բզբզալ, բայց դա չպետք է թույլ տալ: Հետո խոսքն ուղղեց իշխանափոխության պատրաստվող ուժերին. «Նրանք հիմա տուժածի վիճակում են ու ինչ ասես կասեն այս ընթացքում, մեզ էլ նորից կշարունակեն հայհոյել: Որովհետեւ իրենք մտածում են միայն շահելու մասին: Իրենք իրենց քայլերն անում են՝ առեւտրականի տրամաբանությամբ՝ մի բան արել եմ, դրա դիմաց մի բան ստանամ: Բա հայ ժողովուրդն ի՞նչ ստանա: Մենք 125 տարվա առաջ պատասխան տվող կուսակցություն ենք, վաղը մեզ հարցնելու են՝ ՀՅԴ, դու ո՞ւր էիր, երբ այս մարդիկ գնում էին իրար ոչնչացնելու»:

Նա կոչ արեց. «Ցեղասպանության տարելիցի օրերին ամոթալի է, որ ազգը չհամախմբվի, ամոթ է իրար միս ուտենք: Ամոթ է, պարսավանք է լինելու, մեզ սերունդները չեն ներելու»:

Aravot.am-ի հարցին՝ ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն իրար ինչ ասես՝ ասել են, ՀԱԿ-ն ու «Ժառանգությո՞ւնն» են մեղավոր, որ իշխանափոխություն են ուզել՝ նա պատասխանեց. «Իսկ ո՞վ է մեկը մյուսին մեղավոր համարում: Գագիկ Ծառուկյանն էլ է իշխանափոխություն պահանջում, չեմ կարծում, որ ինքը հրաժարվել է դրանից: Մենք էլ ենք իշխանափոխության մասին խոսում, բայց ամբողջական իշխանափոխության: Դա ոչ թե այն խմբի հեռացումն է, որը չի ուզում երկրում ոչինչ փոխի, այլ նաեւ համակարգը պետք է փոխվի, որ նոր եկողը չդառնա հնի նման, որ ժողովրդին ծառայի իշխանափոխությունը: Մենք խոսել ենք ԲՀԿ-ի հետ, այդ առողջ դատողությունը գոյություն ունի այնտեղ»:

Մեր հարցին՝ ԲՀԿ-ՀՀԿ հաշտեցման մեջ Ռոբերտ Քոչարյանը դեր խաղացե՞լ է՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանի խոսքի մեջ էլ կար մտահոգություն: Մենք չպիտի փնտրենք մեր երկրում դավաճաններ, կամ մտածենք, որ ավելի շատ ենք երկիրը սիրում: Ով մտահոգ էր երկրի ճակատագրի մասին, մտածում էր՝ այնպես անենք, որ արյունահեղություն տեղի չունենա: 2008-ի Մարտի 1-ին 10 զոհ տվեցինք, ինչի՞ հասանք դրանից, հայ ժողովուրդն օգտվե՞ց: Մի մասը մտածում է՝ 10 զոհ քիչ ենք տվել, դրա համար չենք շահել: Եկեք շատ տանք, որ շահենք: Այս մարդկանցից է պետք ազատվել: Դուք իրեն հարցրեք՝ այդ շատ տվողի մեջ դու կա՞ս: 10 զոհը որ 11 դառնա, այդ 11-րդը դո՞ւ ես: Բա եթե դու չես, ինչի՞ ես այս մարդկանց տանում գյուլլի բերան»:

Մեր հարցին՝ այդ ամենը չէի՞ն հաշվարկել մինչեւ դա՝ նա պատասխանեց. «Որոշները հաշվարկել էին, որովհետեւ իրենք սովոր են՝ զոհեր լինեն, իրենք չզոհվեն: Հիմա կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի, բախտախաղի նման է, էլի: Կարծում եմ, Ծառուկյանը շատ լավ հասկացավ, որ այդ որոշներն ինչ էլ անեն, վերջում պատասխանատվությունը իր վրա է մնալու: Այդ պատասխանատվության տակ մարդը չուզեցավ մտնի, որը ողջունելի է: Շատ ճիշտ բան է: Սա թուլության նշան չի: Պետք չի դիտել, որ Ծառուկյանը պարտվել է, թույլ է, ոչ: Սա մեծ մարդու, ուժեղ մարդու դիրքորոշում է հետ կանգնել այն ճանապարհից, որը կարող է տանել կործանման»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hayk says:

    Вот пример настоящего политика! Молодец, г. Рустамян!

  2. Artur says:

    Դաշնակցության կարկառուն ներկայացուցիչ Ռոստոմյանը մոլորվել է:

  3. Վալեր says:

    «Սա մեծ մարդու, ուժեղ մարդու դիրքորոշում է»… այս խօսքերով բնորոշվում է մի անձ մը, որ իր ամբողջ – խոշոր – մարմնով՝ ծունկի է եկել, յետոյ՝ լրիւ գետին փռվել, եւ հիմա՝ ինքզինք քարշ է տալիս, սողում է, դողդղալով եւ աղերսագին, իր «հակառակորդին» ոտքերին առաջ – որի «չարիքից» Հայաստանը փրկելու հանրային խոստում եր տվել հազիւ երկու օր առաջ – … ի դեպ, սոյն խոհեմ եւ իմացական, խորապես իմաստուն խօսքերն ու բնորոշումը արտայատում է ներկայացուցիչը մի կուսակցության, որի անվան մէջ զետեղված է տակաւին «Յեղափոխական» բառը… գլխագրով… եւ որ, հետզհետե հեռաւոր անցյալին, իրոք եղել է արժանի այդ անվան… ողորմելի վիճակ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728