Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուստամյանը՝ Տեր-Պետրոսյանին. «Ինչի՞ ՀՅԴ-ից մեկին չես առաջարկում, չե՞ս ուզում քո ընդդիմախոսներին լսես»

Փետրվար 18,2015 18:06

«Նախ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակը եթե պիտի լիներ, ուրեմն մեկնաբանությունը պիտի չլիներ: Չեն գնում հանդիպման՝ նախապես խայտառակ որակելով հռչակագիրը: Եվ չեն գնում հանդիպման՝ այնպիսի բաներ ասելով, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,- այսօր լրագրողների հետ զրույցում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝  Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակն  այսպես մեկնաբանեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա դիտարկմամբ՝ «Պարոն Տեր-Պետրոսյանը խոսում է նրա մասին, որ պատմական արդարությունը անհասկանալի ձեւակերպում է, էս ի՞նչ ձեւակերպում է տեղ գտել այս հռչակագրի մեջ եւ մատնացույց է անում մեր անկախության հռչակագիրը: Դրանով ինքը փաստում է, որ ինքը դեմ է եղել Անկախության հռչակագրին: Կարդացեք, կգտնեք պատմական արդարություն ձեւակերպումը: Ինչպե՞ս կարելի է խոսել նրա մասին, որ այդպիսի ձեւակերպումը սխալ է, երբ արդեն կա այդ ձեւակերպումը: Լուրջ չի այդպիսի լուրջ մարդու համար այդպիսի բաներ ասելը: Ես գիտեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խելոք քաղաքական գործիչ է: Բայց ես միշտ ասել եմ՝ նա կարող է 10 հաստատում անել, որից 8-ը շատ ճիշտ լինեն, բայց այն երկուսը այնպես թաքցված լինեն այդ 10-ի մեջ, որ ամբողջությամբ աղավաղեն այն ամբողջ իմաստն ու նպատակը, որի համար այդ ձեւակերպումները բերված են: Հիմա սա այդ դեպքերից մեկն է»:

Ըստ Արմեն Ռուստամյանի, նամակում ասվում է, թե համազգային միասնականություն արտահայտության մասին չի կարելի խոսել, բայց նույն հռչակագիրը խոսում է համազգային իղձերի, երազանքների կատարման մասին, բա դրա մասին ո՞նց կարող ենք չխոսել: Ինչ է, հանրաքվեի՞ է դրվել հռչակագիրը: Ես չեմ ուզում խորանամ մյուս խնդիրների մեջ: Ընդունում եմ, որ 100-ամյակը հնարավորություն է, որ ավելի ճիշտ հասկանանք, թե ինչպես շարունակենք Հայ դատի գործընթացը, ինչպես անենք, որ աշխարհն էլ մեզ ճիշտ ընկալի: Լիովին համաձայն եմ, որ կատարվի միջազգային չափանիշների համապատասխան, բայց երբեք չհրաժարվելով քո կենսական իրավունքներից: Մենք ասում ենք՝ մեր ազգն անանցանելի իրավունքներ ունի, որի պաշտպանը պետք է հանդիսանա հայ ժողովուրդը, որի սուբյեկտն է հենց իրավական միջազգայնորեն ընդունված ՀՀ-ն: Ինքը խոսում է, թե մենք պահանջատիրությունից չպիտի խոսենք, այս չանենք, այն չանենք: Հռչակագրում Արեւմտյան Հայաստանի մասին է խոսք գնում, նորից եմ հորդորում հռչակագիրը նորից ինքը կարդա, Արեւմտյան Հայաստան ասելով ի՞նչ ենք հասկանում»:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած ցանկին՝ հանձնաժողովի կազմ որպես՝ Ամեն Ռուստամյանն ասաց. «Հետաքրքիր է, որ իր այդ ցանկի մեջ մի դաշնակցական չի էլ առաջարկում: Գոնե մի ՀՅԴ-ական առաջարկեր: Եթե ուզում ես խոսակցությունը ոչ թե լինի միակողմանի, հակառակ գաղափարախոսությունը պաշտպանող պետք է լիներ: Մենք գաղափարական տարբեր դաշտերում ենք եղել Տեր-Պետրոսյանի հետ, որեւէ մեկը չի կասկածում: Ինքը գիտի, որ հակառակ գաղափարակիր կուսակցությունը ՀՅԴ-ն է եղել, ինչի՞ մեկին չես առաջարկում, չե՞ս ուզում քո ընդդիմախոսներին լսես»:

Մեր դիտարկմանը, որ ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, առաջարկվող մարդիկ ունեն այլընտրանքային մտածելակերպ, յուրօրինակ մտածելակերպ՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ովքե՞ր են այլընտրանքայինները: Իր բերածները բոլորը նույն մտածելակերպն ունեն, իր նույն թիմն է»:

Նա վստահեցրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի քննադատությունը հենց ՀՅԴ-ին էր ուղղված. «Նա գիտի ում է ուղղված, նա գիտի ինչի մասին է խոսքը, հարգելիներս: Մենք իրար 100 կմ-ի վրա էլ զգում ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728