Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զենքեր` բնապահպանության նախարարությանը

Փետրվար 18,2015 17:58

Նախարար Արամայիս Գրիգորյանը կառավարությանն առաջարկում է իրենց ենթակայության տակ գտնվող որոշ կառույցներին տրամադրել զենքեր ու զենքի տեսակը, ձեւը, մոդելը եւ քանակը, ինչպես նաեւ զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը հաստատել:

Ինչպես նշված է կառավարության նիստի օրակարգում, առաջարկվում է «Սեւան», «Արփի լիճ», «Դիլիջան» ազգային պարկերի, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի»

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի եւ «Արգելոցապարկային համալիրի» աշխատակիցներին զենք տրամադրել:

Ըստ այդմ, «Սեւան» ազգային պարկի տնօրենին եւ նրա տեղակալին կտրամադրվի ծառայողական կարճ կամ երկար ակոսափող ՀՀ ոստիկանության քրեագիտական պահանջներին համապատասխան տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդելի 1-ական զենք, նույն տիպի 1 զենք կտրամադրվի տնօրենի տեղակալ, պահպանության բաժնի պետին, ավագ տեսուչին` 3 հատ, այլ տեսուչներին`8, Սեւանի մասնաճյուղի տնօրենին`1, ավագ տեսուչին` 1, այլ տեսուչներին` 11: «Սեւան» ազգային պարկի բոլոր մասնաճյուղերը ներառյալ, ընդհանուր կտրամադրվի 110 զենք:

«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցներին, ընդհանուր առմամբ, կտրամադրվի 53 զենք, որից մեկը տնօրենին:

Իսկ «Արփի լիճ» ազգային պարկին 18 զենք կտան, «Խոսրովի անտառ» պետական արգելոցին`47 զենք, այդ թվում տեսուչներին, տնօրենին ու նրա տեղակալին: «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին ընդհանուր առմամբ 74 զենք կտան, այդ թվում տնօրենին, նրա տեղակալին ու բաժնի պետին:

«Արգելոցապարկային համալիրին» էլ 21 զենք կտրամադրվի, կրկին տնօրենին, տեղակալին ու որոշ բաժնի պետերին նույնպես զենք կտան:

Վաղն այս մասին կներկայացվի կառավարության հավանությանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728