Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի տեսած հեռանկարը

Փետրվար 18,2015 17:56

«ՀՀ-ԵՄ հարաբերությունները ունեն հեռանկար, որոնք մի քանի ասպեկտներով են պայմանավորված:Ակնկալել ՀՀ-ԵՄ հարաբերություններից բացառապես քաղաքական փաթեթավորում, սխալ է, քանզի դա հիասթափություններ է բերում: Մենք պետք է հստակ եւ ազնիվ օրակարգ կարողանանք ձեւավորել: Որքան իրատեսական լինեն առաջ քաշված խնդիրները, այնքան դրական կլինեն արդյունքները»,- այսօր «ԵՄ-Հայաստան հարաբերություններ. նոր ուղիների ուրվագծում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար, իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա փաստում է, որ ԵՄ-ի հետ քայլ կատարած երկրները`Վրաստան, Ուկրաինա, այս պահի դրությամբ գոնե չեն լուծել իրենց առջեւ դրված խնդիրները, բայց, միաժամանակ նկատում է, որ դա հակաքարոզչական լավագույն դրույթներից մեկն է: «Արեւելյան գործընկերության իրական գնահատականների մասին խոսելիս պետք է հասկանալ, որ այն չի կարող մեր երկիրը դարձնել աշխարհաքաղաքական խնդիրների հարթակ: Իսկ դա ակնհայտ էր գործընկերության գործունեության առաջին տարիներին»,- ասաց իշխող ՀՀԿ-ի փոխնախագահը`հավելելով, թերագնահատեց ՌԴ-ի դերն ու նշանակությունն, ինչն անթույլատրելի էր:

Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարը Արմեն Աշոտյանը չորս հարթության մեջ է տեսնում`ընդհանուր տնտեսական, հասարակա-քաղաքական, անվտանգության համակարգը, որը ենթադրում է բացառապես քաղաքական գնահատականներ ու երաշխիքներ եւ քաղաքակրթական:

«Ես տեսնում եմ հեռանկար`կառուցել եվրոպական պետություն, եվրասիական տարածքում, եթե մենք հավատում ենք այն արժեքներին ու մոտեցումներին, որոնց մասին խոսում էինք»,- ասաց բանախոսը:

Քննարկմանը ներկա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, նկատի ունենալով Արմեն Աշոտյանի վերջին միտքը, հարցրեց` նույն սխալը թույլ չե՞նք տալիս, ինչպես արեց ԵՄ-ն`մտնելով տարածաշրջան`հաշվի չառնելով ՌԴ-ի գործոնը: Բանախոսի ներկայացրած ԵՄ-Հայաստան հեռանկարների հարթություններն էլ նկատեց, որ իր թվարկածները հիշեցնում են Եվրանեսթի հանձնաժողովների անունները ու հարցրեց`Հայաստանը ոչ մի նոր բան չունի՞ այդ օրակարգին ազնիվ առաջարկելու:

«Եթե ասում ենք եվրոպական երկիր ու պատկերացնում ենք, որ այդ երկրի նախագահական նստավայրի վրա պետք է ծածանվի նաեւ ԵՄ-ի դրոշը՝ ինքներս մեզ խաբում ենք: Եթե մարդու իրավունքների հարցը, անկախ շուկան ու դատաիրավական համակարգը մեզ համար կարեւոր են, ապա անենք` առանց ԵՄ անդամության»,- իր մոտեցումը հստակեցրեց Արմեն Աշոտյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    կառուցել եվրոպական պետություն, եվրասիական տարածքում ???????????

    Մարկ Տվենը ասում էր. Եթե մեկը կասի կարող է գրկել անգրկելին` թքիր երեսին

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728