Հայկական եւ Ադրբեջանական զորքերի միջեւ Լեռնային Ղարաբաղի պատճառով տեղի ունեցող հրաձգությունների արդյունքը, ըստ վերլուծաբանների, կմեծացնի լարվածությունը եւ նույնիսկ երկու երկրների միջեւ «պատահական պատերազմի» պատճառ կարող է դառնալ: Նրանք նաեւ նշում են, որ Ռուսաստանը կարող է հակամարտությունը օգտագործել, որպես իր իշխանության ամրապնդում այս տարածաշրջանում:
Newsweek.com կայքի հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը նշել է, որ մտահոգվում է, որ այս փոքր փոխհրաձգությունների արդյունքում ստեղծված լարված իրավիճակից կարող է պատահական պատերազմ առաջանա եւ երկու կողմերն էլ վտանգավոր դրության մեջ կհայտնվեն: Ըստ նրա՝ զոհերի թիվը շատ անբանական է, հաշվի առնելով ռելիեֆը եւ տարածաշրջանը եւ որ կռիվները հատուկ են ամառային եղանակին: Նա նաեւ մոտակա ամիսների համար կանխատեսում է ավելի շատ բախումներ:
Կայքը փաստում է, որ Ռուսաստանն է երկու կողմերի զենքի հիմնական մատակարարը: Ռուս անջատողականների եւ Ուկրաինական զորքերի միջեւ շարունակվող հակամարտության, Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի պարբերաբար իրականացրած օկուպացիոն քաղաքականության պատճառով փորձագետները մտահոգված են, որ Պուտինը դիտարկում է համարձակ եւ ավելի ռիսկային քայլ, որպեսզի ամրապնդի իշխանությունը տարածաշրջանում:
Գիրագոսյանը բացատրում է. «Ռուսաստանի համար ստատուս քվոն լավագույն տարբերակն է. ոչ խաղաղություն, ոչ պատերազմ: Բայց Պուտինը կարող է գայթակղվի կատարել մի ռիսկային քայլ, հրահրել կռիվ, որպեսզի խաղաղապահներ տեղակայի ու լծակներ ունենա: Ուկրաինայի իրադարձությունները ապացուցում են, որ Մոսկվան ռացիոնալ դերասանի կարիք ունի»:
Կարդացեք նաև
Լոնդոնում հիմնադրված Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի ներկայացուցիչ Ջոն Մակլեոդն էլ ասում է. «Միշտ կա խնդիր, որ մի երկիր գիծը կհատի եւ հրդեհի նման կտարածվի ու արդյունքում պատերազմ կսկսվի: Մենք հստակ չգիտենք, որոնք են Ռուսաստանի շահերը կամ նրա ներգրավման հետեւանքները »:
Նա նաեւ հավելել է, որ ռուսները շատ ակտիվ տարածաշրջանային խաղացողներ են եւ հաստատ կխառնվեն տարածքային խնդիրներին»: Մակլեոդը հավատում է, որ «հնարավոր» է, որ Ռուսաստանը տարածաշրջան կուղարկի «խաղաղապահ» զորքեր, իր ազդեցությունը ամրացնելու նպատակով:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ