Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի առաջնահերթությունները փոխվե՞լ են

Փետրվար 18,2015 17:39

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն այսօր հրաժարվեցին պատասխանել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերվող Aravot.am-ին հարցերին: Վերջիններս այսօր մասնակցում էին «ԵՄ-Հայաստան հարաբերութուններ. նոր ուղիների ուրվագծում» թեմայով քննարկմանը:

ՀՀԿ-ական այս գործիչների բացատրություններն ու պարզաբանումները հետաքրքիր էին առավել, քանզի ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի`Գագիկ Ծառուկյանին նվիրված ծրագրային ելույթից հետո, այս գործիչներն էին, որ ԲՀԿ-ին ու նրա առաջնորդին առավել կոշտ գնահատականներ ու որակումներ տվեցին:

Արդյոք դրանք շարունակո՞ւմ են մնալ ուժի մեջ, այս հաշտությունը չի՞ փոխել կրթության նախարարի մոտեցումները`աշակերտների կրթական ցենզի ու իդեալների առումով եւ այլն, Aravot.am-ի հարցերն անպատասխան մնացին: «Քաղաքական ոչ մի հարցի չեմ պատասխանում»,- ժպտալով ասաց Արմեն Աշոտյանը:

Նկատենք, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ համաձայնության են եկել, ինչի արդյունքում տարածվեց ԲՀԿ նախագահի հայտարարությունն այն մասին, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728