Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Քոչարյանն ընդհանրապես զրկված է դերակատարումից»

Փետրվար 18,2015 16:23

«Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլ նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանին»,- փետրվարի 18-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Միջազգային եւ անվտանգության հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը:

Նրա կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը չափազանց թույլ, իշխանազուրկ մարդու հայտարարություն էր. «Այն, ինչ կարողանում է ասել Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին ընդամենը ընդդիմության անունից հոխորտալ էր: Նկատելի էր, որ Քոչարյանն ընդհանրապես զրկված է դերակատարումից: Սա հետաքրքիր երեւույթ էր, որովհետեւ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին հասկացնել տվեց, որ պետք է վերջ տալ այս լղոզվածությանը եւ բացահայտ պատերազմ հայտարարեց»:

Ստեփան Սաֆարյանը նշեց, որ մինչեւ փետրվարի 12-ը, եթե Հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների միջեւ պատերազմը շատ միջնորդավորված էր, այս անգամ կուսակցությունների առաջին դեմքերն էին մասնակցում դրան, որը վեր աճեց Սերժ Սարգսյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին ձեռնոց նետելուն. «Կարծում եմ՝ մոտ ժամանակներս մենք առիթ կունենանք նկատելու «Բարգավաճ Հայաստանից» Քոչարյանի եւ քոչարյանամերձ շրջանակների հիասթափությունը: Եթե նկատի ունենանք, որ այս պահին Գագիկ Ծառուկյանը ետ քայլ է կատարել եւ ընդունել է Սերժ Սարգսյանի առաջարկած պայմանները, այդ դեպքում պետք է հասկանանք, որ շուտով դեպի Գագիկ Ծառուկյանը զայրույթ կլինի քոչարյանական դաշտի կողմից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728