Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվահասարակագիտական համալսարանում կառավարման խորհրդի նոր նախագահ է ընտրվել

Փետրվար 18,2015 16:06

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի կառավարման խորհրդի նիստ, որի օրակարգում կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցն էր: Բացելով նիստը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ քանի որ բուհի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ընտրվել է Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ, վերջինս խնդրել է դադարեցնել իր լիազորությունը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Վիգեն Սարգսյանին` կատարած աշխատանքի և բուհին աջակցելու համար: Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի համապատասխան որոշման համաձայն` լեզվահասարակագիտական համալսարանի կառավարման խորհրդի կազմում կատարվել են փոփոխություններ. այն համալրվել է նոր անդամներով:

Նախարարը ողջունել է խորհրդի նորընտիր անդամներին` նրանց հորդորելով հետևողական լինել բուհի խնդիրների լուծման գործում: Այնուհետև կառավարման խորհրդի անդամներն անցել են օրակարգի բուն հարցին` բուհի խորհրդի նախագահի ընտրությանը, որի համար առաջարկվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի թեկնածությունը:

Վերջինս բուհի կառավարման խորհրդին ուղղված իր ուղերձում նշել է, որ լեզվահասարակագիտական համալսարանը հիրավի ձևավորված ավանդույթներով բուհ է, որտեղ աշխատում է հմուտ կոլեկտիվ, սովորում առաջադեմ ուսանողություն: «Աշխատանքի բերումով ծանոթ եմ բուհի բազմաթիվ խնդիրերին, որոնց մի մասն ունեն օբյեկտիվ պատճառներ: Վստահ եմ, որ համակարգի արդյունավետ կառավարման պարագայում բուհն առաջընթաց և նոր հաջողություններ կարձանագրի: Ես իմ ուժերի և հնարավորությունների ներածին չափով կանեմ ամեն ինչ, որպեսզի միասին շարժվենք առաջ` հանուն մեր միասնական գործի»,-նշել է Հովհաննես Հովսեփյանը:

Այնուհետև տեղի է ունեցել կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը. քվեարկությամբ  Հովհաննես Հովսեփյանը միաձայն ընտրվել է խորհրդի նախագահ: Վերջինս շնորհակալություն է հայտնել կառավարման խորհրդի անդամներին` կրկին վստահեցնելով, որ ուսանողների խնդիրները լինելու են իր ուշադրության կենտրոնում:

Նիստի ավարտին բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը բուհի անձնակազմի կողմից շնորհավորել է նորընտիր ղեկավարին` հավաստելով, որ բուհն իր կողմից  կանի հնարավորը` համագործակցությունը սերտ և բեղմնավոր դարձնելու համար:
Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են բուհի բյուջեի նախահաշվի հետ կապված այլ հարցեր:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728