Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում ԱՄԷ շախմատի ֆեդերացիայի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

Փետրվար 18,2015 15:58

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների շախմատի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակության հետ:

Հյուրերին ներկայացնելով Երևանում շախմատի զարգացմանն ու տարածմանն ուղղված ծրագրերը և որդեգրած քաղաքականությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին մայրաքաղաքում նպատակային լուրջ ծրագրեր են իրականացվում այս ուղղությամբ:

«Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ միասին մենք նախաձեռնել ենք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը,  ինչը հաջողությամբ կյանքի է կոչվում: Այսօր արդեն Երևանի 9 վարչական շրջաններում ունենք գործող շախմատի դպրոցներ, որտեղ անվճար հաճախում են շուրջ 4000 երեխաներ:  Սա մարզաձևի զարգացմանն ուղղված իսկապես մեծ ձեռքբերում եմ համարում և վստահ եմ, որ այս մարզական օջախներում սովորող երեխաները ևս շարունակելու են բարձր պահել մեր երկրի ու մայրաքաղաքի պատիվը: Մեր որդեգրած այս քաղաքականության նպատակը բոլոր 12 վարչական շրջաններում առնվազն մեկ շախմատի դպրոց ունենալն է, որն այս տարի թերևս ամբողջությամբ ավարտին կհասցնենք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արաբական Միացյալ Էմիրությունների շախմատի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Ալ Մեիբալը նկատել է, որ Հայաստանն իսկապես շախմատային հզոր երկիր է, և ընդգծել, որ   Արաբական Միացյալ Էմիրություններում մարզաձևի զարգացմանն օժանդակելու համար ակնկալվում է հայաստանյան գործընկերների աջակցությունը:

«Իսկապես հաճելի է արձանագրել շախմատի զարգացման ու մասսայականացման ուղղությամբ այն հատուկ վերաբերմունքը, որ ցուցաբերվում է Հայաստանում: Ըստ այդմ, մենք ակնկալում ենք Հայաստանի աջակցությունն այս հարցում՝ տեղի հաջողված փորձը Էմիրություններում կիրառելու համար»,- նշել է ԱՄԷ շախմատի ֆեդերացիայի նախագահը:

Հաշվի առնելով, որ Սայիդ Ալ Մեիբալը նաև գործարար է, հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցություն հաստատելու, ինչպես նաև համատեղ ներդրումային ծրագրեր կյանքի կոչելու վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728