Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իրավունք» թերթի դեմ բողոքի քննությունն ավարտվեց, նիստին հետեւում էին դիմակներով (Տեսանյութ)

Փետրվար 18,2015 15:53

Կոնչիտայի եվրատեսիլյան համերգից հետո բուռն քննարկումներ հետեւեցին լրատվամիջոցներում: Քննարկումներից անմասն չմնաց նաեւ «Իրավունք» թերթը, որը Անուշ եւ Ինգա Արշակյաննների խոսքից հետո իր հրապարակումներից մեկով պարզվեց՝ վիրավորել է մի խումբ անձանց:

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն այսօր Ամրահի Պետրոսյանի նախագահությամբ, դատավորներ Նվարդ Տավարացյանի եւ Գայանե Կարախանյանի մասնակցությամբ, լսեց «16 քաղաքացիներն ընդդեմ «Իրավունք» թերթի» լրագրող Հովհաննես Գալաջյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:
«Իրավունք» թերթը ներկայացնում էր փաստաբան Լեւոն Բաղդասարյանը, իսկ Աննա Շահնազարյանին, Գայանե Առուստամյանին, Արեւիկ Մարտիրոսյանին, Վահան Չերազ-Իշխանյանին եւ 12 քաղաքացիներին ներկայացնում էր Մարինե Գրիգորյանը:
Բողոքաբեր կողմը դատարան ներկայացրեց ՄԻՊ-ի հունվարի 22-ի գրությունը, ԵԽԽՎ հունվարի 28-ի բանաձեւը, դատական վեճերով դիտորդ մարմնի եզրակացությունը, հայտնելով, թե իրենց վճռից հետո են այս ապացույցները եղել, դրա համար էլ նոր են ներկայացնում դատարան:

Հովհաննես Գալաջյանը դեմ արտահայտվեց այս ապացույցները գործին կցելուն, ասելով, որ օմբուդսմենի կարծիքը չի կարող ապացույց լինել, դիտորդ մարմինն ինքնակոչ մարմին է, նրա եզրակացությունը չի կարող ապացույց լինել, նույնպես արտահայտվեց մյուս փաստաթղթերի հետ կապված:

Iravunqi_dem_9 Iravunqi_dem_8 Iravunqi_dem_7 Iravunqi_dem_6 Iravunqi_dem_5 Iravunqi_dem_4 Iravunqi_dem_3 Iravunqi_dem_2 Iravunqi_dem_1

Դատավոր Ամրահի Պետրոսյանը հիշեցման կարգով ասաց, թե առաջին ատյանի դատարանում պետք է հետազոտվեին, վերաքննիչ դատարանը ապացույց չի համարում ներկայացվածը:

Ի դեպ, դատարանը տեղում խորհրդակցելով, մերժեց այս փաստաթղթերը կցել գործին, որպես ապացույց:

Հիշեցնենք, որ 17.05.2014թ. www.iravunk.com առցանց լրատվական կայքում հրապարակվել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով լրագրող Հովհաննես Գալաջյանի հոդվածը:

Նախագահողը հրապարակեց 16 քաղաքացիների բողոքը, որոնք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով դիմել էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ լրատվամիջոցի և լրագրողի:

Դատավոր Ռուբեն Ներսիսյանը 2014թ. հոկտեմբերի 30-ին մերժել է հայցը: Հայցվորները գտել էին, որ հոդվածում տեղ էին գտել իրենց պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող մի շարք արտահայտություններ, որոնք ոչ միայն վիրավորական ու զրպարտող բնույթի էին, այլ նաև ատելության խոսքի դրսևորումներ էին: Մասնավորապես, «ազգի եւ պետության թշնամի», «զոմբի» արտահայտությունները վիրավորել էին բողոքաբերին, իսկ դատավոր Նվարդ Տավարացյանի հարցին էլ, թե որտեղ է դրսեւորվել խտրական վերաբերմունքը, ատելության կոչը բոլոր հայցվորների՞ն է ուղղված, կողմը պատասխանեց՝ դրական:

Իսկ հայցվորներից մեկն էլ ասաց, թե ավարտել է Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը, օրդինատուրան, սակայն հրապարակումից հետո իրեն որեւէ տեղ աշխատանքի չեն ընդունում:

Բողոքաբերը միջնորդեց, որ Աննա Շահնազարյանը նույնպես ներկայացնի իր խոսքը, սակայն դատարանը թույլ չտվեց:
Բողոքաբերը պահանջեց բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան այլ կազմով քննելու:

«Իրավունքի» ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը հայտնեց, որ բողոքը չի ստացել, իսկ առարկությունները ներկայացրեց դատարանում:

Նա ասաց, որ առաջին ատյանի դատարանում երկու նժարին դրված է եղել մի դեպքում խոսքի ազատությունը, մյուս դեպքում՝պատվի, արժանապատվության:

Ինչ վերաբերում է դատարանի վճռին. պարտավորեցնել քաղաքացիներին «Իրավունք» թերթին վճարել 150 հազար դրամ՝ որպես փաստաբանի վճարի փոխհատուցում և նույնքան գումար բռնագանձել հօգուտ Հովհաննես Գալաջյանի, Լ.Բաղդասարյանը պահանջեց յուրաքանչյուր հայցվորից 9 հազար դարմ գումար:

Դատարանում նիստին հետեւում էին դիմակներով, «շքերթային» կեղծամներով:

Վճիռը կհրապարկվի մարտի 5-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728