Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նամակով փորձեց Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակո՞վ հանդես գալ

Փետրվար 18,2015 15:25

Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ուզում էր հասկանալ ՀՀ առաջին նախագահի արած քայլը:

«Ես չհասկացա: Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակը գրվել է մինչեւ Ռոբերտ Քոչարյանի հարցազրո՞ւյցը, թե՞ նա փորձեց նույն կարգավիճակով հանդես գալ: Էստեղ շատ կարեւոր է, որպեսզի համաժողովրդական շարժումը շարունակի հզորանալ: Վերջին օրերի քայլերը ցույց են տալիս, որ իրենք վախեցած են: Իհարկե, միշտ Աշոտյանների նման կամիկաձեներ կգտնվեն, որոնք իրենց խայտառակ բառապաշարը կցուցադրեն` լինելով կրթության նախարար: Բայց միշտ էդ տղերքը, որ ջուրը չտեսած, կարճ շորտիկ են հագնում, վերջում քաշվում են: Որովհետեւ, կրկնում եմ, «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը եւ համաժողովրդական շարժումը մտահոգված են պետությամբ, էստեղ տղայական ռազբորկաների ժամանակը չէր: Մենք տեսանք, որ պետական ինստիտուտները չեն աշխատում, որ Ազգային ժողովը դարձել էր դակող մարմին, վարչապետն իրեն ընդհանրապես դպրոցականի, վատ սովորող աշակերտի պես էր պահում:

Ամենակարեւորը, կրկնում եմ, որ էս իրավիճակից դուրս գանք…Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը, չգիտեմ` իր նամակը մինչ այդ համաձայնեցրե՞լ էր եռյակի մյուս անդամների հետ: Որովհետեւ, անկախ ամեն ինչից, նման պատասխանատու առաջարկով իշխանություններին դիմելը, չեմ կարծում, որ ճիշտ էր առանց խորհրդակցելու մյուսների հետ: Բայց համարենք, որ դա նամակ էր` կորցրած ձեռնափայտի մասին անգլիական հայտնի անեկդոտի նմանությամբ», – ասաց Արամ Հարությունյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728