Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը տեղեկացնում է. «Երեկ ՖԲ-ում լուր հրապարակեցի, որ ԱԺ նախագահը ստացել է գրություն, որով ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին:
Ներկայացված տեղեկանքում տեղ էր գտել վրիպակ, թե պատգամավորը դադարեցրել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իր անդամությունը:
Հայտնում եմ, որ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը չի անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ուստի չէր կարող դադարեցնել անդամությունը:
Վրիպումը թույլ է տրվել իմ կողմից»: