Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը մեր հարցին, թե ինչ գնահատական կտաք երկրում ստեղծված իրավիճակին, երբ Գագիկ Ծառուկյանն արդեն հաշտվել է Սերժ Սարգսյանի հետ՝ պատասխանեց. «Դեռ չենք քննարկել, կքննարկենք, գնահատական կտանք»:
Մեր հարցին՝ որպես քաղաքացի Դուք ի՞նչ կարծիք ունեք կատարվածի մասին՝ նա պատասխանեց. «Ես հայտարարություններին չեմ ծանոթացել: Կծանոթանանք, կքննարկենք, ձեզ կասենք: Մի շտապեք, լավ կլինի»:
Նա վստահեցրեց, որ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հաշտեցումից տեղյակ չէ, բայց չհերքեց էլ դա:
Թե երբ կքննարկեն ստեղծված իրավիճակը՝ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Հուսամ, այսօր կամ ամենաուշը՝ վաղը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ