«Մեր ժողովուրդը 1921 թվականի փետրվարի 18-ին ցույց տվեց, որ նաեւ ազատությունն է իր համար արժեք»,- այսօր Հանրապետության հրապարակում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նա հպարտացավ, որ 1921 թվականին հենց այս օրը ժողովուրդը, հակադրվելով բոլշեւիկյան բռնապետության վայրագություններին, իշխանությունը բոլշեւիկներին հանձնած դաշնակցությանը, ապստամբեց ու ազատագրեց Երեւանը. «Այդ օրվանից փետրվարի 18-ը մեզ համար` ազատության համար պայքարողներիս համար դարձավ փարոս, լույսով ու հավատով լցնող փարոս»:
Այսօրվա առիթով ԱԻՄ-ականները ավտոերթեր են անցկացնելու, ըստ պարոն Հայրիկյանի, ի նշան բողոքի՝ Բերձորում շաբաթներ առաջ տեղի ունեցած Արցախի ոստիկանների անօրինական գործողությունների:
Հիշեցնենք, որ Բերձորում ոստիկանները խոչընդոտել էին Հիմնադիր խորհրդարանի ավտոերթը ու նրանց ծեծելով`Արցախից ճանապարհել Հայաստան:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ