Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեքենայի վրա ցատկելու համար 200.000 դրամ փոխհատուցում է պահանջում

Փետրվար 18,2015 14:26

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի համակիր Հայկ Կյուրեղյանի գործողություններից տուժածներն այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեցին:

Ոստիկան Արմինե Գրիգորյանը պատմեց, որ Հայկին նկատել էր դատարանի դիմաց հավաքվածների մեջ, բայց նա որեւէ ակտիվ գործողությամբ աչքի չի ընկել: Այդ օրը Շանթ Հարությունյանի գործով դատական նիստն էր: Հետո արդեն Կյուրեղյանին տեսել է սպիտակ մեքենայի տանիքին, նա ցատկոտում էր` սպառնում, եթե ոստիկանները մոտենան ինքը կկրակի, կպայթեցնի: Ինքը ու իր ծառայակիցները, երբ փորձել են մոտենալ, Կյուրեղյանն իսկապես կրակել է, ու երեք փամփուշտ իրեն է կպել. 2-ը` ոտքին, մեկ փամփուշտը` ձեռքին: Իր ծառայակիցներին, այնուամենայնիվ հաջողվել է Կյուրեղյանին բռնել, իջեցնել ու տանել ոստիկանություն: Նրա պատմելով, դրանից հետո ինքը տեղափոխվել է հիվանդանոց, ստացել բուժօգնություն:

Արմինե Գրիգորյանի խոսքով, Կյուրեղյանը բացի կրակելուց ոտքով հարվածել է նաեւ այլ ոստիկանների ու մի քանիսը գլխի հատվածում վնասվածք են ստացել: Դատարանի հարցին` որպես տուժող ինչ պահանջներ ունեք, ոստիկանն ասաց` չունի ու ժպտալով նստեց իր տեղում:

Այսօր դատարանում ցուցմունք տվեց նաեւ սպիտակ մեքենայի տերը`Քրիստինա Սարդարյանը: Նա փաստաբան է ու պատմեց, որ դեպքի օրը

ինքը դատարան էր եկել քաղաքացիական հայցով: Հետո, երբ դուրս է եկել դատարանից, որ մեքենայով հեռանա, ոստիկանները թույլ չեն տվել, սկսել են հարց ու փորձը, թե ինչ կապ է ունեցել Կյուրեղյանի հետ: Ոստիկաններից է տեղեկացել` ինչ է կատարվել իր մեքենայի հետ: Նրա խոսքով մեքենայի տանիքն ու առջեւի մասը ամբողջովին վնասված էր, վնասվածքներ կային նաեւ հետեւի մասում. «Չճանաչեցի մեքենաս: Փորձագետը նշանակել է գույքային վնասը` 200.000 դրամից ավելի: Փորձագետն ասաց, որ հետեւի մասը վնասվել է ոտքի ճնշումից ու ընդհանրապես այն վնասվածքը, որ սահմանել է, ասաց կարող եմ դրանից ավելի գումար էլ պահանջել, որովհետեւ այն վնասվածքը, որը հասցվել է մեքենայիս, գցում է շուկայական գինը»:

Նա ասաց, որ քաղաքացիական հայց է ներկայացրել` գույքի փոխհատուցման պահանջով: Նա պահանջում է փորձագետի նշանակած չափը`200.000 դրամ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728