Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքը ձախողվել է Մոսկվայի համար կառուցողական դեր գտնելիս. FT.com

Փետրվար 18,2015 14:22

Անցած շաբաթ Մինսկում ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը լավագույն դեպքում սկզբի վերջն էր: Ղրիմի գրավումը Վլադիմիր Պուտինի կողմից, Ուկրաինան ապակայունացնելու նրա փորձերը եւ այլ երկրների ահաբեկումը, պատասխան էին այն հարցին, թե ինչպես պետք է Արեւմուտքը վերաբերվի Սովետական միության մնացորդներին: Այս մասին «Financial Times»-ում հրապարակած հոդվածում գրում է Տրանսատլանտյանի հարաբերությունների գիտաշխատող, 1993-98 թվականների ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Հանտերը:

Ըստ նրա՝ այդ քայլերը արդարացիորեն մերժվեցին, իսկ Արևմուտքի պատասխանը՝ պատժամիջոցները, Կիևին մահաբեր զենքի տրամադրումը մաքուր մարտավարություն էր: Հանտերը ասում է, որ ԱՄՆ-ին ռազմավարություն է պետք: Ոչինչ չի արդարացնում պարոն Պուտինի կողմից սահմանների անձեռնմխելիության միջազգային համաձայնագրերի խախտումը: Բայց ԱՄՆ-ն չի կարող ռազմավարություն մշակել, առանց անցյալը հասկանալու:

Հեղինակը, որպես անցյալի սխալներից մեկի օրինակ է բերում ՆԱՏՕ-ի ընդլայնումը, ներգրավելով Բալթյան եւ այլ երկրները, որը Ռուսաստանին ստիպեց իրեն մեկուսացված զգալ: 2008-ին ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ Ուկրաինան եւ Վրաստանը կդառնան իրենց անդամները: Երբ Վրաստանի այն ժամանակվա նախագահ Սահակաշվիլին ստուգեց այդ պարտավորությունները 2008-ին, Պուտինը պատասխան հարված հասցրեց, զորքեր ուղարկելով Վրաստանի սահման: ՆԱՏՕ-ն չօգնեց Վրաստանին: Այդ դեպքերից Պուտինի քաղած դասերը կարող են բացատրել այն, ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայում:

Այս պարագայում հեղինակը հարց է բարձրացնում: Ի՞նչ անել, որպեսզի Պուտինը հարգի միջազգայնորեն ճանաչված սահմանները, նպաստի Ուկրաինայի զարգացմանը եւ Ռուսաստանի դերը մեծացնի աշխարհում: Ըստ նրա՝ պատասխանը անցյալից դասեր քաղելն է, հակառակ դեպքում՝ հետևանքները ծանր կլինեն. Ռուսաստանի մեկուսացում, բախումներ, ուկրաինացիների չարչարանքի ավելացում, Ռուսաստանի հետ արժեքավոր համագործակցության ձախողում եւ այլն:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728