Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը ցանկանում է քննարկումների միջոցով լսել մեր քաղաքացիների կարծիքները

Փետրվար 18,2015 13:55

ՀՅ Դաշնակցության Գերագույն Մարմինը, իր մոտեցումները, ծրագրերը, երկրում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական  խնդիրների վերաբերյալ  դիրքորոշումները ներկայացնելու, ճբացատրելու, ճշտելու նպատակով՝  նախաձեռնել է հանրային քննարկումներ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ:

Դաշնակցությունը ցանկանում է  քննարկումների միջոցով լսել մեր քաղաքացիների կարծիքները, նրանց մասնակից դարձնել առկա հիմնահարցերի լուծմանը:

Երեկ՝ փետրվարի 17-ի  երեկոյան,  ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում,  ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը,  Բյուրոյի  անդամ Սպարտակ Սեյրանյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպել են շուրջ քսան հայտնի  մտավորականների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  ինչպես ՀՅԴ ծրագրային, այնպես էլ ներկա իրավիճակում երկրի առջև ծառացած հարցեր: Կողմերը ողջունել են նման հանդիպումների նախաձեռնությունը և հույս  հայտնել, որ դրանք կդառնան շարունակական:

 

ՀՅԴ ԳՄ Մամլո Դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728