Լրահոս
Օրվա լրահոսը

Զորամասի հրամանատարը մեղադրվում է խոհարարից 450 հազար դրամ կաշառք ստանալու մեջ

Փետրվար 18,2015 13:23

Վանաձոր քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված Արմրամ Կլեկչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ եւ օժտված լինելով հետաքննություն կատարելու լիազորությամբ, տեղեկանալով իր ենթակայության տակ գտնվող զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գրիգորյանի եւ Անդրանիկ Բադալյանի կողմից 2014թ. մարտի 7-ի գիշերը զորամասից 70 լ բենզինի գողության փորձ կատարելու մասին ու իմանալով, որ նշված զինծառայողների կողմից նախկինում գողացված բենզինն իրացվել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի խոհարար Կարեն Բալդրյանի միջոցով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի եւ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 451 հոդվածի 7-րդ մասի դրույթներով ունենալով հանցագործություններն ու դրանք կատարող անձանց բացահայտելու ուղղությամբ քրեադատավարական միջոցառումներ ձեռնարկելու պարտականություն, իր լիազորությունների շրջանակում անգործություն դրսեւորելու, այն է` հանցագործությունների դեպքերին սահմանված կարգով ընթացք չտալու եւ Կ. Բալդրյանին քրեական պատասխանատվության չենթարկելու համար, նրան անհիմն վերագրելով զորամասից բենզինի գողության նաեւ այլ դեպքեր, 2014թ. մարտի 7-ին իր աշխատասենյակում Կ. Բալդրյանից պահանջել եւ ժամեր անց ստացել է 450 հազար դրամ կաշառք:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի ՝ Ա. Կլեկչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Կ. Բալդրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 216 հոդվածի 1-ին մասով եւ 312 հոդվածի 2-րդ մասով, Անդրանիկ Բադալյանին՝ 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Նարեկ Գրիգորյանին՝177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Բոլոր՝ 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կմեկնարկի փետրվարի 25-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728