Փետրվարի 6-ից գործազուրկ մնացած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները որոշում էին կայացրել ամեն օր բողոքի ակցիա անցկացնել կառավարության շենքի դիմաց՝ միայն պահանջելով իրենց 18 ամսվա չվճարված աշխատավարձերը, իսկ աշխատանքը վերադարձնելու մասին արդեն խոսք չէր գնում:
Այսօր՝ փետրվարի 18-ին, կառավարության շենքի դիմաց նախատեսվում էր գործարանի աշխատակիցների հերթական բողոքի ակցիան, սակայն ոչ ոք այդպես էլ չեկավ:
Aravot.am-ը կապ հաստատեց «Նաիրիտի» արհմիութենական կազմակերպության նախագահ Հրաչ Թադեւոսյանի հետ, որը մեզ տեղեկացրեց, որ բողոքի ակցիաները դադարեցրել են մինչեւ ուրբաթ օրը՝ փետրվարի 20-ը, քանի որ կառավարության աշխատակազմը արձագանքել է ցուցարարների բողոքին եւ 10 օր ժամանակ պահանջել վերջնական պատասխան տալու համար:
«Մենք որոշեցինք ոչ թե տաս օր ժամանակ տալ, այլ հինգ օր եւ այս ուրբաթ օրը նորից հավաքվել կառավարության շենքի դիմաց»,-ասաց պրն Թադեւոսյանը:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե մտավախություն չկա՞, որ նորից կասեն, թե արտադրամասերից մեկի գույքի օտարումից հետո միայն կվճարեն ձեր աշխատավարձերը, Հրաչ Թադեւոսյանը ասաց, որ միայն ուրբաթ օրվա պատասխանից պարզ կլինեն իրենց հետագա անելիքները:
Էլյա ՀՈՎՀԱՆՆՆԻՍՅԱՆ
դուք երևի ուշադիր չեք եղել, այսօր, ամսի 18ին բազմաթիվ նաիրիտցիներ հավաքվել ու իրենց բողոքի ձայնն են բարձրացրել կառավարության շենքի մոտ.. ..
Ինչ սխալ լուրեր եք տարածում,ինչպես թե ՝”ոչ ոք այդպես էլ չեկավ”,եթե մի բանից անտեղյակ եք,ուրեմն մեկնաբանություններ մի արեք
Էլյա ՀՈՎՀԱՆՆՆԻՍՅԱՆ , 200 ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԻ ՄԱՐԴ ՉԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ? ԻՆՉ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՔ ԱՐԵԼ?