Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյանը՝ հանրահավաքը չեղյալ հայտարարելու մասին. «Օլիգարխիան հերթական անգամ կատարեց այն, ինչ որ կատարում է»

Փետրվար 18,2015 13:02

Aravot.am-ը փետրվարի 18-ին Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանից խնդրեց մեկնաբանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը չեղյալ համարելու մասին:

«Սա այն դեպքն է, երբ օլիգարխիան որոշումներ կայացնելուց ժողովրդի գործոնը մի կողմ է դնում: Եթե ժողովրդի գործոնը լիներ մեջտեղում, ուրեմն՝ կարող էր անգամ այսպիսի հայտարարություն լիներ, բայց պարտադիր պետք է ժողովրդին ասվեր, թե ինչ է լինելու: Իսկ այսպես օլիգարխիան հերթական անգամ կատարեց այն, ինչ որ կատարում է, մնացածը կտեսնենք»:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը ՝ Աշոտ Մանուչարյանն ասաց, որ տոնայնության մեջ առաջարկություն է տեսնում եզրեր, ելքեր փնտրելու. «Սա նշանակում է, որ առայժմ պայմանավորվածություններ կոնկրետ չկան, կա պայմանավորվածություն պայմանավորվածություններ փնտրելու համար, միգուցե»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728