«Տեսա՞ք երեկ ոնց համբուրվեցին Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը». այս հարցով այսօր Հանրապետության հրապարակում ԱԻՄ համակիրներին դիմավորեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ներքաղաքական դաշտում ի՞նչ կփոխվի Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումից: Պարույր Հայրիկյանն ասաց, որ դա իրեն չի հետաքրքրում: «Նրանք համարյա 10 տարի հանդիպման մեջ են եւ մշտապես իրար հետ են եղել, մի՞թե այդ հանդիպումը նոր է: Ի՞նչ է, մարդիկ մոռացե՞լ են կոալիցիան: Նրանք նույն պապաներն ունեն: Մաֆիան որքան էլ իր մեջ կռիվներ ունենա՝ մաֆիան մնում է մաֆիա»:
Մեր հարցին, թե արդյոք երեկվա Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպման հետ կապ ունե՞ր ոստիկանություն բերման ենթարկված տասնյակ ԲՀԿ-ականների ազատ արձակումը, նա կրկնեց, որ դա իրեն չի հետաքրքրում, բայց «եթե որեւէ մեկին բանտից ազատ են արձակել հայ ժողովրդի ազատասիրության օրը խորհրդանշող օրը, ողջունելի է: Ազատություն ազատագրվածներին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ