Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումներ կրկեսում

Փետրվար 18,2015 12:26

Փոքրիկները շատ են սիրում կրկես հաճախել։ Ավաղ այն քանդեցին և հայտնի չէ, թե երբ կկառուցվի նորը…։ Եվ ահա մինչ նորի կառուցումը օրվա իշխանությունը գտավ ելքը՝ կրկես բոլորի համար և այն էլ բաց երկնքի տակ։

ՀՀ  նախագահը օրերս հնչեցրած իր ծրագրային ելույթում ոչ բազմանշանակ շեշտադրեց, որ քաղաքական դաշտը պետք է մաքրել և երկիրը այլևս կրկես չէ։

Ի դեպ, երկու շեշտադրումներն էլ շատ կարևոր են մեր ներկայի և ապագայի համար՝ հատկապես եթե հպանցիկ նկատենք, որ հանրապետությունը սոցիալական ցուցանիշներով վայրէջքում է, վարկային պարտավորություններով վերելքում, բարոյա-հոգեբանական առումներով մշուշում, իսկ քաղաքական վեկտորի ընտրության հարցում սրտնեղված վիճակում։

Կարծում եմ այս ամենը քաղաքական շաբաթօրյակի գործ է։ Ցանկացած քաղաքացի  իր բակը մաքրելուց հետո անմիջապես պետք է ակտիվորեն մասնակցի այդ համապետական շաբաթօրյակին։

Անդրադառնալով կրկեսին, ուշադրության է արժանի  ճանաչված և սիրված դերասան Հայկ Մարությանի «Հայկո» դիպուկ մեկնաբանությունը՝ «փաստորեն մինչև հիմա երկիրը կրկես էր և մենք ապրում էինք կրկեսում…»։

Սա իրոք խորը և մտահոգիչ գնահատական էր ուղղված ծրագրային ելույթին, որը հնչեցվեց   խորհրդի նիստում։

Ստացվել է մի իրավիճակ, որում անհրաժեշտ է շտապ կարգով իրականացնել քաղաքական սանմաքրման աշխատանքներ և բարեփոխումներ կրկեսում։

Դե ինչ քաղաքական շաբաթօրյակը կանի քաղաքացիական հասարակությունը, իսկ բարեփոխումները կրկեսում սիրված դերասանները։

Հուսով եմ, որ թատերաշրջանի բացումը չի ուշանա, քանզի  հակառակ պարագայում հանդիսատեսները կարտագաղթեն, իսկ դերասանները կմեկնեն հյուրախաղերի։

 

Հայաստանի ԲՈՒՀ-երի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ՝ Գառնիկ Վաղարշակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728