Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսին լրագրողները աղմուկ բարձրացրեցին. «Դուք մեզ չեք հարգում»

Փետրվար 18,2015 12:17

Այսօր «Նյութ» ակումբում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրային ուղերձ հրապարակեց՝ նշելով, որ հիասթափությունների այս աշխարհում պետք է մի փոքր հիասթափեցնի՝ հարցերի չի պատասխանելու: Բոլոր հարցերին կպատասխանի ուրբաթ օրը՝ Ազատության հրապարակում:

Լրագրողները սկսեցին աղմկել՝ դուք մեզ չե՞ք հարգում, ամեն անգամ ուղերձ եք կարդում, հարցերի չեք պատասխանում. «Շատ քաջ աղջիկ եք, բայց ես որոշել եմ այսօր ուղերձ հրապարակել: Այսօր փետրվարի 18-ն է, վերջին նախագահական ընտրությունների երկրորդ տարեդարձը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընթերցելով իր ուղերձը:

Լրագրողները հարցրեցին՝ ժողովուրդը կգնա՞ Ձեր պես առաջնորդի հետեւից, երբ անընդհատ փոխում եք Ձեր որոշումները: Րաֆֆի Հովհաննիսյանը հարցը թողեց անպատասխան՝ խոսելով ՀՀ վասալային քաղաքականության մասին, Ավետիսյանների ընտանիքի ողբերգությանը հաջորդած քայլերի մասին, որը ըստ նրա, շատերի դիմակը պատռեց. «Կար ժամանակ, երբ Ժառանգությունն աջից ու ձախից հարվածներ էր ստանում»: Նա Շանթ Հարությունյանի ու ընկերների, Վարդան Պետրոսյանի դատական գործերը հիշեց, Բերձորի ծեծ ու ջարդը: Նա ասաց, որ ապացուցելու ոչ մի բան չկա, ամեն ինչ արդեն ապացուցվել է:

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը ընթերցում էր իր ուղերձը, լրագրողները հարցրեցին՝ ո՞վ է գրել տեքստը: Րաֆֆի Հովհաննիսյանը բարկացավ. «Ես եմ գրել, դուք ձեր մասին ասեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գարեգին says:

    «վարունգ»-ը չանցաւ, ուրեմն…

    դեհ լաւ, մի ուրիշ բան փորձեմ, տեսնենք՝

    ասում է՝ «շատ քաջ աղջիկ եք»

    կարծում է որ մարդիկ վախենո՞ւմ են Մեծն Պարոն Րաֆֆից

    միակ բանը որից կարելի է վախենալ, նրա պարագային, այն է որ քալելու ժամանակ յանկարծ ոտը մի բանի առնի, եւ նա ամբողջ մարմնով մեկի վրայ տապալի…

  2. Գարեգին says:

    ասում է՝ «շատ քաջ աղջիկ եք»

    կարծում է որ մարդիկ ամաչում են, վախենո՞ւմ են Մեծն Պարոն Րաֆֆից

    միակ բանը որից կարելի է վախենալ, նրա պարագային, այն է որ քալելու ժամանակ յանկարծ ոտը մի բանի առնի, եւ նա ամբողջ մարմնով մեկի վրայ տապալի…

    (յաջորդ անգամ որ ան մամլոյ ասուլիս կանչէ, եւ մերժե հարցումների պատասխանել, զինք թողեցեք եւ գրասենյակ վերադարձեք, միս-մինակ իր ուղերձը թող կարդա…լաւ դաս մը կը ստանա… «հարգէ, որ հարգվիս», ասում է արածը…)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728