Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը. «Այսպես շարունակել չի կարելի»

Փետրվար 18,2015 12:05

Սիրելի   հայրենակիցներ,

Ինչպես ես  բազմիցս ասել եմ, մեր բոլորի,  և  անձամբ իմ խնդիրը ես միշտ տեսել եմ մեր ժողովրդին, մեր երկրին օգտակար լինելու  մեջ: Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե  պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել,  ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ և կյանքի կոչել դրանք: Միայն այդպես է հնարավոր վերացնել այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք մեր երկրում:

Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որևէ  բարի տեղ  չտանող ուղղություն է: Դժվար չէ  պատկերացնել, թե այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում: Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը և առաջին հերթին մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ:

Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից  յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե իշխանության, թե ընդդիմության  խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Je suis Gagulik.
    Միակ բանը, որ կարող էր շահել այսօր Հայաստանը վերջին 25 տարվա տառապանքների դիմաց`դա “ընդդիմություն” գաղափարի կայանալն էր մեր քաղաքականացված հասարակության մեջ: Բայց նույնիսկ սա էլ չունեցանք: Սկսած Վազգեն Մանուկայնից, որը սկսեց ոչնչացնել այս գաղափարը ԱԺ դարպասների տակ, վերջացրած տաղանդաշատ Գագուլիկով, ջարդեցին վերջին հույսը: Մենք սրա՞ն էինք արժանի`ո՞ր մեղքի համար:
    Je suis Gagulik.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728