«Հայոց աշխարհի» հարցերին պատասխանում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ
-Նախագահի այս «նախազգուշական» քայլը կարո՞ղ է ստիպել Թուրքիային՝ մինչեւ ապրիլի 24-ը այդ ուղղությամբ ոչ թե իմիտացիոն, այլ իրական քայլ անելու, օրինակ, հրաժարվելու մեզ հետ նախապայմանների լեզվով խոսելու անհեռանկար գործելաոճից, թե՞ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման էպոպեան կարելի է այլեւս ավարտված համարել։
-Ճիշտն ասած, չեմ ակնկալում Թուրքիայի որեւէ ռացիոնալ, կառուցողական քայլ, որովհետեւ նախորդ 5 տարիներին բազմաթիվ հնարավորություններ է ունեցել՝ վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները, բայց արել է ճիշտ հակառակը՝ կատարել է քայլեր, որոնք էլ ավելի են հեռացրել հարաբերությունների կարգավորումը։
Մենք պատասխանատվության մեր մասը վերցնելով՝ մի կողմ ենք քաշվում, եւ հայ-թուրքական հարաբերությունների հետագա հեռանկարները ամբողջությամբ մնում են Թուրքիայի պատասխանատվության դաշտում։ Այսուհետ Թուրքիան պետք է շահագրգիռ լինի՝ խթան հաղորդելու այդ գործընթացին։
Կարդացեք նաև
-Արձանագրությունների հետկանչը փորձ է արվում կապել ներքաղաքական վերջին զարգացումների հետ. ներկայացվում է այնպես, թե դա ընդամենը միջոց է՝ շեղելու մարդկանց ուշադրությունը ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակից։ Այս մասին ի՞նչ կասեք։
-Մարդկանց ուշադրությունը միշտ եղել է այս խնդիրների վրա, եւ շեղելու կարիք չկա։ ՀՀ քաղաքացիները միշտ էլ հետաքրքրված են եղել հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրով եւ կարեւորել են հարեւան երկրներից մեկի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։ Ճիշտ չէ, թե սա ժողովրդի ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից շեղելու փորձ է. իհարկե՝ ոչ։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում