Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական կողմը խոչընդոտում է ձկան արտահանումը. «Ժողովուրդ»

Փետրվար 18,2015 11:43

«Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն կենդանի ձուկ եւ ծովամթերք արտահանելու հայտ են ներկայացրել տեղական 26 ընկերություն։ Սակայն միայն տասնվեցը կարող են առանց սահմանափակումների կենդանի ձուկ եւ ծովամթերք արտահանել, իսկ մյուս ընկերությունների մասով արտահանումը ժամանակավորապես դադարեցված է։ «Ժողովուրդ»-ը «Ձկնաբույծների միավորում ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Բունիաթյանից տեղեկացավ, որ այս օրերին հայ ձկնաբույծների համար ռուսական կողմը մի շարք արհեստական խնդիրներ է առաջացնում, ինչի արդյունքում նրանց մեծ մասը չի կարողանում արտադրանք արտահանել:

 – Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը։

– Ճանապարհի խնդիր չկա։ Միայն ՌԴ-ի սննդի անվտանգության հարցերով զբաղվող կառույցի հետ են կապված խնդիրները։

– Այսինքն՝ խնդիրները կապված են լաբորատո՞ր փորձաքննության արդյունքների հետ։

– Այո։

– Պարոն Բունիաթյան, հիշենք, որ մի քանի տարի առաջ ՌԴ արտահանված կենդանի ձկան մեջ ռուսական կողմը աղիքային ցուպիկ էր հայտնաբերել։ Հիմա սրա շուրջ խոսակցություն կա՞, թե՞ ոչ։

– Գաղտնիք չէ, որ մեր հայկական կենդանի ձուկը շատ բարձր որակի է, անգամ բրենդ է համարվում։ Բայց, չգիտես ինչու, այնտեղ ավտոմատ արգելքներ են ստեղծվում։ Հայաստանից կենդանի ձուկն արտահանվում է ՌԴ, ու հենց այնտեղ պարզվում է, որ աղիքային ցուպիկ կա։ Ստեղծված խնդիրը կապված է միմիայն ՌԴ-ի սննդի անվտանգության հարցերով զբաղվող կառույցի հետ։ Իրենց այդպես է ձեռնտու, այդպես էլ անում են ու մերոնց համար արտահանումը փակում:

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728