Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ցույց տվեցին Սերժ Սարգսյանի «ծրագրային ելույթին» հաջորդած հինգ օրերը. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 18,2015 11:40

Եվ այսպես՝ չի բացառվում, որ քաղաքական դաշտի «Կարիբյան ճգնաժամը» կարող է միանգամայն խաղաղ հանգուցալուծում ունենալ։ Ճիշտ է, հակառակը նույնպես չի բացառվում, որովհետեւ իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ, եւ ցանկացած պահի իրավիճակը կարող է փոխվել։ Այսպես թե այնպես՝ անցած հինգ օրերը խիստ արդյունավետ էին Հայաստանի ներքաղաքական դաշտի արատների բացահայտման առումով, եւ արդեն իսկ կարելի է որոշակի արձանագրումներ անել։ Այսպիսով, ի՞նչ ցույց տվեցին Սերժ Սարգսյանի «ծրագրային ելույթին» հաջորդած հինգ օրերը։

4. Բացահայտվեց, թե իրականում ինչ են մտածում միմյանց մասին «ազգի հերոսներն» ու «կռված տղերքը»։ Եվ խնդիրն այն չէ, որ մեկը մյուսի կատարած հանցագործություններն էր թվարկում, խնդիրն այն է, որ փաստորեն իրենք տարիներ շարունակ իրար մասին ամեն ինչ գիտեին, բայց իրար տեսնելիս ժամուկես պաչ-պռոշտի էին անում ու իրար կենաց խմում։ Այսինքն՝ սրանց մարդկային ու բարոյական կերպարները նույնպես բացահայտվեցին։

5. Պարզվեց, որ տարիներ շարունակ ԲՀԿ-ի համար «դոշ տվող» ու Գագիկ Ծառուկյանի անունով երդվողների մեջ քիչ չեն նրանք, ովքեր պատրաստ են առաջին իսկ պատեհ առիթով «թռնել»։ Իշխանություններն ընդամենը մի թեթեւ «փլխկ» արեցին, եւ այդ մարդիկ պարզապես փախան։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728