Լրահոս
Օրվա լրահոսը

Հայազգի մարզիկները Ռուսաստանում կրկին հայտնվում են «լեգեոների» կարգավիճակում. «Հայկական ժամանակ»

Փետրվար 18,2015 11:21

Երեկ Ռուսաստանի պետդումայի օրակարգ է մտել «Արտասահմանցի մարզիկների, մարզիչների, այլ մասնագետների աշխատանքի կանոնները Ռուսաստանում» անունը կրող օրենքի նախագիծը, որն ուղղակի ազդեցություն ունի հայկական սպորտի վրա։

Դեռեւս 2012 թվականին ԵՏՄ-ն որպես հիմք ընդունել էր 17 հիմնական միջազգային պայմանագրեր, որոնք վաղուց գործում են Եվրոպայում՝ Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներում։ Դրանցից մեկում սահմանվում է Միության անդամ երկրների քաղաքացիների աշխատանքի իրավունքը, մասնավորապես, նշվում է՝ «Միության անդամ երկրների քաղաքացիների համար աշխատանքային շուկայի սահմանափակումների վերացում, աշխատանքային միգրանտների նկատմամբ վերահսկողության մեղմացում, լիմիտների վերացում»։

Այս դրույթը վաղուց գործում է ԵՄ-ում ու իր ուղիղ անդրադարձն ունի սպորտում, մասնավորապես ֆուտբոլում. Եվրամիության անդամ երկրների անձնագրեր ունեցող ֆուտբոլիստները ԵՄ-ի ցանկացած այլ երկրում չեն համարվում լեգեոներներ։ Բնականաբար՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո մեր մարզաշխարհում ոգեւորություն կար հենց այս պայմանի հետ կապված. հայ մարզիկները այլեւս Ռուսաստանում (նաեւ Բելառուսում, Ղազախստանում) չեն համարվի լեգեոներներ։ Սակայն Ռուսաստանի սպորտի նախարար Մուտկոն տեղեկացրել է, որ պետդումա ներկայացված օրենքում սահմանված է նաեւ «լեգեոներ» հասկացությունը՝ «Ցանկացած մարզիկ, ով հանդես է գալիս այլ երկրների հավաքականներում, լեգեոներ է»։ Ստացվում է, որ հայազգի մարզիկները Ռուսաստանում կրկին հայտնվում են «լեգեոների» կարգավիճակում, եթե չեն ընտրում Ռուսաստանի հավաքականը։

Ռուսաստանի պետդումա ներկայացված «Մարզիկների, մարզիչների, այլ մասնագետների աշխատանքի կանոնները Ռուսաստանում» օրենքի նախագիծը հակասում է ԵՏՄ-ի կողմից ընդունված միջազգային պայմանագրերին, ընդ որում հստակ արձանագրված է, որ ԵՏՄ-ի անդամ երկրներում չեն կարող ընդունվել օրենքներ, կանոններ, որոնք հակասում են ընդունված միջազգային պայմանագրերին։ Հայաստանը՝ որպես ԵՏՄ անդամ, մեր սպորտի նախարարությունը պետական մակարդակով, իրենց վերապահված իրավունքով պետք է կասեցնեն կամ փոփոխությունների ենթարկեն պետդումա ներկայացված օրենքը։

Արմեն ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728