Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Նախագահ Սարգսյանը քայլ առաջ է կատարել». «Ժողովուրդ»

Փետրվար 18,2015 11:15

Գաղտնիք չէ, որ ՀՅԴ-ի իշխանություններին առաջադրած 7 պահանջներից մեկը վերաբերում էր հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելուն, եւ առհասարակ, հենց հայ-թուրքական գործընթացի արդյունքում ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, ուստի Ս. Սարգսյանի այս որոշումը շատ կարեւոր փոփոխություն կարող է մտցնել ՀՅԴ-ՀՀԿ հարաբերություններում։ Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ։

– Հայաստանում քաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված փուլում է, ու բոլորի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ հենց հիմա Սերժ Սարգսյանը նման որոշում կայացրեց։ Մի՞թե Ս. Սարգսյանը բացառապես հանուն Դաշնակցության հետ փոխհարաբերությունների բարելավման նման քայլի դիմեց։

– Նախ ես կարծում եմ, որ ներքաղաքական խնդրի հետ կապելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետեւ չմոռանանք, որ դրան նախորդել էր, ըստ էության, ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը՝ Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի հարցում, այլ նաեւ համահայկական հռչակագիրը, որն ըստ էության, հակասության մեջ է մտնում հայ-թուրքական արձանագրությունների հետ։ Ուստի կարծում եմ, որ բնական է՝ պետք է այս քայլը լիներ։

– Նշվում է նաեւ, որ հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելով՝ Ս. Սարգսյանը «լուծեց» ՀՅԴ-ի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրելու հարցը։ Արդյոք ՀՅԴ-ն կրկի՞ն կոալիցիա է կազմելու ՀՀԿ-ի հետ։

– Նախ մեր առաջարկները, այդ թվում՝ 7 կետերով ձեւակերպված, ուժի մեջ են, դրանցից միայն մի մասն է վերաբերում հայ-թուրքական արձանագրություններին, եւ հետեւաբար խոսել, որ այդ առաջարկներն ամբողջությամբ իրացված են կամ իրացման գործընթացում են այս պահին, դեռեւս այդպես չէ։ Չնայած նրա զգալի հատվածներ վերաբերում են նույն՝ սահմանադրական փոփոխություններին, կամ այսպես ասած՝ համակարգային կամ ամբողջական փոփոխությունների դաշտին, որտեղ իշխանությունը, ի դեմս նախագահ Սարգսյանի, քայլ առաջ է կատարել, բայց խոսել այս պահին, որ կոալիցիոն համաձայնությունը կկայանա, վաղ է։ Երբ մենք կունենանք լիարժեք փոխըմբռնում ՀՀ-ի առջեւ ծառացած մարտահրավերները համատեղ պատկերացումներով լուծելու ուղղությամբ, այդ ժամանակ չի բացառվում, որ Դաշնակցությունը թեւերը քշտած մտնի ու գործընթացը տանի այդ ուղղությամբ։ Ընդ որում, հեչ պարտադիր չէ, որ դա լինի կոալիցիա, կարեւորը, որ պատկերացումները երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ լինեն միատեսակ, եւ հետեւողականությունը լինի գլխավոր սկզբունքը։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728